Ուզում եմ նշել, որ այս տարվա համար բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է, և նաև այն դասարաններում, որտեղ նախորդ տարի էր ներդրվել չափորոշիչը, սակայն դասագրքեր չէին հրատարակվել՝ հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են: Այս մասին ասուլիսի ժամանանակ՝ պատասխանելով ուսուցիչների կողմից նախապես ներկայացված հարցերին, ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ուաշինկթընի մէջ 8 Օգոստոսին ստորագրուած Ամերիկա-Հայաստան-Ատրպէյճան հռչակագրի մեկնաբանական վերլուծումներու շարքին իւրայատուկ է Գարլոս Անթառամեանի սպաներէն յօդուածը, «Կովկասի Փանամայի Ջրանցքը», որ լոյս տեսաւ Պուէնոս Այրէս հրատարակուող «Արմենիա» թերթին կայքէջին վրայ, իրադարձութեան յաջորդ օրը: Անթառամեան կ՛ըսէ, թէ հռչակագրով աւետուող խաղաղութեան մասին իրեն շնորհաւորողներուն կը բացատրէր, թէ հայերուն համար շնորհաւորանքի ոչ մէկ առիթ կար, ընդհակառակը, հայոց պատմութեան իրերայաջորդ ողբերգական թուականներուն վրայ աւելցող թուական մըն էր, որ կ՛աւելնար:
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ 3.2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են ժամը 10:08-ին (Երևանի ժամանակով) երկրի արևմուտքում՝ Ծալկա քաղաքից 3 կմ և Թբիլիսիից 37 կմ հեռավորության վրա։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղությամբ:
Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է
Անընդունելի է հոգևորականի հետ իրավական լեզվով խոսելը. Կանադայի հայոց թեմի առաջնորդ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, ովքեր աճուրդի մասնակցելու իրավունք չեն ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա: Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է վեր հանել 2020 թվականի կորոնավիրուսային արհավիրքի օրերին իրականացված շռայլ ծախսերը, որոնք այդպես էլ մնացին ստվերում, քանի որ կյանքի ու մահվան կռիվն էր առաջնահերթ, որին հաջորդեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը․․․․
Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պլանավորված է Ալյասկայում, տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Դեսպան Քվինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ ներկա գտնվեց «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանը: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ:
Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նախագահ Դոնալդ Թրամփի համար. այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը:
Իսլանդիան ողջունել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն 845 հզր 829 ՀՀ դրամ վնասը:
Եթե կողմերից մեկը չի ցանկանում, որպեսզի պայմանագրում ամրագրվեն՝ խաղաղության մտադրությունից աներկբայորեն բխող այս երկու կարևորագույն դրույթները, ապա ծագում է բնական հարց, մյուս կողմը արդյոք ուն՞ի խաղաղություն հաստատելու իրական մտադրություն, թե պարզապես ցանկանում է իրավաբանորեն հաստատել իրենց համար առանցքային նշանակության դրույթներ։
Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը խաղաղության նախագահն է․ Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ աշխարհը կոչ է անում նախագահ Թրամփին Նոբելյան մրցանակ տալ:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է հանել նորածիններին թուրքական անուններ դնելու սահմանափակումները։ Այդ քայլով նա չեղարկել է թուրքական անունների վրա եղած շուրջ կեսդարյա արգելքը։
Ռեժիսորին նվիրված սերիալը բաղկացած կլինի 5 մասից։
Քրիստոնեությունը շատ գեղեցիկ ճանապարհ է ցույց տալիս մարդու կյանքի համար` բացահայտելով սիրո վարդապետությունը նաև ներանձնական մարդաբանության մեջ, որտեղ տիրում է ներքին ներդաշնակ համակարգն ու անսահման ազատությունը, որտեղ անհրաժեշտություն չկա բազմաթիվ անգամ երկրի վրա ծնվելու, մեռնելու և ունենալ տարատեսակ մարմիններ ու դեմքեր, քանի որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է և անկրկնելի` ստեղծված լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1.26):
Warner Bros.-ի «Զենքեր» սարսափ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակել է 70 միլիոն դոլար: