Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։
Առանց էլեկտրականության է մնացել 50 000 մարդ։ Զոհեր և վիրավորներ չկան։
Այս շաբաթ Վատիկանում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օգնականին խնդրել էր կարդալ իր պատրաստած խոսքը:
Նորմատիվ-իրավական հիմքերը և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, փոխադարձ բացառիկ բնույթ են կրում, և այստեղ հարցը քաղաքական նախասիրությունները չեն։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։
Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Կա՞ մեկը, ով այսօր իշխանական շրջապատում համարձակվում է հակառակվել առաջնորդին։ Չնայած նա ընդդիմությանը լռեցնելու մտադրություն կամ միջոց չունի, այնուամենայնիվ, Փաշինյանը բացարձակ գերակայում է իր շրջապատի և իր շարքայինների վրա։ Եվ վայ նրան, ով թեկուզ մի փոքր մտքի անկախություն կամ եռանդի պակաս է ցուցաբերում (այդ թվում՝ Հովիկ Աղազարյանի դեպքը): Պալատականների ժամանակն է. ոչ հոսանքների…։
ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն արդեն երկար տարիներ հասանելիություն ունի հույժ գաղտնի տեղեկություններին։ Այդ մասին նա հայտնել է X սոցցանցում:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Եվրոպան կարող է հասնել «ռազմավարական զարթոնքի»՝ սկսելով ներդրումներ պաշտպանության բնագավառում և հասնելով ՀՆԱ-ի աճի՝ լայն տնտեսական ինտեգրման հաշվին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դիվերսիոն գործունեություն է ծավալել Ուկրաինայի տարածքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով գործակալության մասնակցությունը ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությանը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի երկրներում ներգրավվածության մասին վկայությունները։
Քաղաքապետի թեկնածուին ներկայացրել է կուսակցության ղեկավարը: Սուրեն Սուրենյանցը վստահեցրել է, որ համամասնական ցուցակում տեղ են գտել հանցագործության, թալանի հետ կապ չունեցող, հանրության համար ընկալելի դեմքեր:
Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համաձայնագիր օդային տարածքի պաշտպանությունն ավելի ամրապնդելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հավելենք նաև, որ ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը:
2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։
Ստում են՝ թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։
Ուկրաինայի իշխանությունները պետք է ԱՄՆ-ի առաջարկն ուկրաինական հազվագյուտ հողային պաշարների օգտագործման մասին դիտարկեն որպես անվտանգության երաշխիքների բաղադրիչ։
2024 թ. վերջին Թրամփը ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել Գրենլանդիային տիրելը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով:
Փարիզն առաջարկել է հարավային Լիբանանի՝ իսրայելական բանակի հսկողության տակ գտնվող վայրերում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) զինվորներ տեղակայել, այդ թվում՝ ֆրանսիացի:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցեն Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:
Սա արատավոր ճանապարհ է, որը ոչ մի լավ տեղ չի տանում։ Այն, որ նման նախաձեռնություններից կարճ ժամանակ հետո դարձյալ կանգնում ենք նույն խնդիրների առաջ՝ փաստ է։ Դրանով իշխանությունները խրախուսում են պարտքերի կուտակման պրակտիկան։ Մարդիկ հավատացած են, որ ինչ-որ առիթով իրենց ազատելու են չկատարված պարտավորություններից։ Դրա համար էլ չեն վճարում, ու չվճարելու այս ալիքն անընդհատ պտտվում է։ Քանի դեռ իշխանությունները դրանից օգուտներ քաղելու ակնկալիքներ ունեն՝ այս պրակտիկան շարունակելու է գոյություն ունենալ։
Ակնկալվում է, որ Կատարի վարչապետ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին անունների ցանկը կուղարկի Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեային։
Փետրվարի 10-ին Թրամփը ԱՄՆ ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար մաքսատուրքերը բարձրացրել է 10%-ից 25%-ի։
Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում աշխատում են ինչպես դիվանագետներ, այնպես էլ տեղացի աշխատակիցներ:
Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու և նոր սահմանադրություն կազմելու որոշում են կայացրել. նոր սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատելուց հետո պետք է կայանան խորհրդարանական նոր ընտրություններ։
Անկարայում զգալիորեն թանկացել է հասարաական տրանսպորտի ուղեվարձը։ Անկարայի քաղաքապետարանը նիստ է հրավիրել՝ տրանսպորտի գինը բարձրացնելու հարցով։