Անկարայում թանկացել է տրանսպորտի ուղեվարձը

Անկարայում զգալիորեն թանկացել է հասարաական տրանսպորտի ուղեվարձը։ Անկարայի քաղաքապետարանը նիստ է հրավիրել՝ տրանսպորտի գինը բարձրացնելու հարցով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2025-ի փետրվարի 16-ից սկսած տրանսպորտային տոմսերի վճարը 21 լիրայից կդառնա 26 լիրա (288 դրամ), իսկ ուսանողական տոմսը՝ 16 լիրա (177 դրամ)։

Ուսանողների համար ամսական անսահմանափակ բաժանորդային քարտի արժեքը դարձել է 350 լիրա։

Վերոնշյալ թանկացումների հետևանքով տոմսերի ամբողջական արժեքը բարձրացել է 23․8%-ով։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728