Բաժիններ՝

Մակրոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խնդրել է Արկտիկայի անվտանգության ռազմավարություն մշակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին խնդրել է Արկտիկայի անվտանգության ապահովման ռազմավարություն մշակել։ Այս մասին նա ասել է The Financial Times թերթին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի նախագահն արծարծել է Արկտիկայի անվտանգության թեման՝ պատասխանելով Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի վերաբերյալ հարցին։

Մակրոնի խոսքով՝ Արկտիկայի ծովային ուղիների անվտանգության առնչությամբ Թրամփի մտահոգությունները «հարգանքի են արժանի», սակայն հարցը պետք է հավաքական կերպով լուծվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից։«Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին խնդրել եմ Արկտիկայի անվտանգության ապահովման ռազմավարություն մշակել, այդ թվում՝ հնարավոր համատեղ ռազմական գործողությունների միջոցով», – ասել է Մակրոնը։

2024 թ. վերջին Թրամփը ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է անվանել Գրենլանդիային տիրելը:

Գրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Այն մնում է թագավորության մաս, սակայն 2009 թվականին ինքնավարություն է ստացել՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորությամբ։ Դեռ 2019 թվականին Թրամփի առաջին նախագահության ժամանակ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ նա դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս