
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուժեղացնում են հակաօդային պաշտպանությունը

ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համաձայնագիր օդային տարածքի պաշտպանությունն ավելի ամրապնդելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ստորագրման արարողության ժամանակ դաշինքի 15 անդամները պարտավորվել են ավելի արդյունավետ լուծումներ մշակել օդային սպառնալիքների դեմ, որոնք կլինեն մինչև 150 մ բարձրության վրա։
Համապատասխան պարտավորություններ են ստանձնել Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Դանիան, Էստոնիան, Իսպանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ռումինիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Էստոնիան։
Թուրքիան միացել է MAWI բազմազգ նախաձեռնությանը, որի նպատակն է պարզեցնել ՆԱՏՕ-ի զինամթերքի պաշարների տեղակայումն ու կառավարումը: