![](/banners/BeFunky-design.jpg)
Զախարովան ՀՀ իշխանություններին կոչ է անում անկեղծ լինել և ներկայացնել հասարակությանը սեփական քայլերի բոլոր հետևանքները
Նորմատիվ-իրավական հիմքերը և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում, փոխադարձ բացառիկ բնույթ են կրում, և այստեղ հարցը քաղաքական նախասիրությունները չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման քայլերը։
ՀՀ ԱԺ–ն փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։
«Այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու և այդ կարևոր նրբերանգը չտեսնելու փորձերը իրականության ժխտում են և գուցե ինչ-որ չափով նրանց ապատեղեկացվածության մասին են, ովքեր առաջարկում են համապատասխան որոշումներ կայացնել»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ խոսքը Հայաստանի սուվերեն ընտրության մասին է, և Ռուսաստանն այն չի ժխտում։ Սակայն հենց Հայաստանի ներկայիս իշխանությունների, այլ ոչ թե Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի վրա է ընկած բնակչությանը նրանց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները պարզաբանելու առանցքային պատասխանատվությունը։
Նա կոչ է արել հասկանալ այս ամենը, հատկապես երբ երկրի համար ճակատագրական որոշումներ են կայացվում։ Զախարովան կարծում է, որ եթե արևմտյան փորձն այդքան հաճելի է Երևանի ներկայիս իշխանություններին, ապա պետք է հասարակական կարծիքի հարցում, հանրաքվե անցկացնել: