Երբ սարկավագը բարձր ձայնով ազդարարում է. «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, և մի՛ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային Խորհուրդս», սկսվում է Սուրբ Պատարագի երրորդ մասը՝ Կանոն Սուրբ Պատարագի կամ Հավատացելոց Պատարագը:
Մինչև մտածելը, թե ինչպես սովորենք սիրել, պետք է իմանանք, որ սերը զոհաբերություն է, իսկ զոհաբերությունը մասնակի չի լինում: Սովորել սիրել իհարկե մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից:
Թույլ չտանք պիղծ դևերին՝ ծաղրելու մեզ, քանի որ Աստված ունենք, որը մեր Փրկիչն է, իսկ դևը՝ կորուսիչը: Եթե մենք մեր սրտերի մեջ ունենանք Աստծո երկյուղը և հոգում կրենք մահվան հիշողությունը, այնժամ մեզ վրա թող սպառազինված ելնեն բոլոր դևերը, որովհետև նրանք էլ չեն կարող մեզ հասցնել և ոչ մի վնաս, այլ՝ կնմանվեն խոյերի, որոնք առանց որևէ հաջողության խոյահարում են պարիսպը: Մեր պարիսպն անխորտակելի է, քանի որ մեզ հետ է մեր Տեր Աստվածը»:
Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով, այսինքն՝ մարդն ազատ է իր ցանկությունների, արարքների, ինչպես նաև մտքերի ընտրության մեջ և ինքն է որոշում, թե ինչ մտածի, ինչպես մտածի և իր միտքը ինչով զբաղեցնի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի թեման վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի շրջանակներից ու դրան անհամբեր սպասում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները:
Զգույշ լինենք Աստծու շնորհի հետ, այն շատ նուրբ է գործում մարդու հոգու հետ. միայն աղոթասեր, հոգևոր, առաքինի մարդու մեջ է միշտ վառվում, իսկ ով մարմնավոր է, մեղավոր, նյութական, ապա նրա մեջ Աստծու շնորհը չի կարողանում գործել, խեղդվում է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հոդվածն ինքնասպանությունների և հոգեկան առողջության մասին է: Եթե գտնվում եք դժվար իրավիճակում, դիմեք օգնության: Հիշե՛ք՝ դուք մենակ չեք:
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը պայքար է մի ինստիտուտի դեմ, որը հայ ժողովրդի հնարավոր կոնսոլիդացիա կարող է իրականացնել՝ քաղաքական կոնսոլիդացիայի սղության պայմաններում։
Նոր Կտակարանը Հին Կտակարանի լրումն է՝ ամբողջացումը, և մենք՝ որպես քրիստոնյաներ, նորկտակարանյան ճշմարտություններից սովորում ենք հետևել Քրիստոսին և Քրիստոսով արժանանալ հավիտենական կյանքի և փրկության: Ինչպես Առաքյալն է ասում՝ կերակուրը դեր չունի մեր փրկության համար, կարևորը հավատքն է (Գործք 15:20):
Արդ, ով վստահում է հորոսկոպներին, հայտնվում է այդ մոլորության սարդոստայնում: Իսկ ով հավատում, վստահում է Հիսուս Քրիստոսին, ամենևին կարիք չունի հորոսկոպների, որովհետև Երկնային Նախախնամության հոգածության ներքո է և տեսնում է իր հետագա կյանքի ընթացքը և ապագայի լուսավոր հորիզոնը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, վայ տալով փարիսեցիներին, ասաց. «Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ» (Մատթեոս 23:28):
Այնպես որ, դեպի արևելք աղոթելը մեր սրտի և հոգու վրա մեծ ազդեցություն ունի և մեր մեջ արթնացնում է հոգևոր ու սրբազան ապրումներ, որի շնորհիվ մեր աղոթքն առանձնահատուկ խորություն է ձեռք բերում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
Սուրբ Գրքում ընթերցում ենք, որ Դրախտը արևելյան կողմում՝ Եդեմ կոչված վայրում էր (Ծննդ. 2:8) և այն Հայաստանի Խնուս գավառի Բին-Գյոլ կոչված վայրին է համապատասխանում:
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները՝ փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի վերաբերյալ աստվածաբանական լուսաբանումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում է լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Այն հոգևորականները կրում են կրծքին շղթայից կախված, որ խորհրդանշում է եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ:
Աստծո սպասավորին դատելուց առաջ գիտակցենք, որ նա էլ մարդ է, մեղանչական բնության տեր և կարող է սխալվել: Գիտենանք, որ հոգևորականն առավել, քան որևէ աշխարհական ենթակա է դիվային հարձակումների, փորձությունների, քանի որ ուրացել է իր անձը և վերցնելով իր խաչը՝ գնում է Տիրոջ ետևից:
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը:
Մեկ ուղի, և մեկ դուռ կա դեպի Արքայություն տանող, այդ ուղին և դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհաննես 14:5-6) և «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9): Դուռը հնարավորություն է և միջոց՝ մուտք գործելու մեկ ուրիշ տարածք: Քրիստոս՝ որպես կյանքի ճանապարհ և կյանքի դուռ, հնարավորություն տվեց բոլորին մուտք գործելու Երկինք, հավիտենական կյանք:
Չարի ձեռագիրը և հերթական ծուղակներից է չարը՝ որպես բարի և բարին՝ որպես չար, խավարը՝ որպես լույս և լույսը՝ որպես խավար ներկայացնելը: Բոլոր ժամանակներում մարդկության մոլորեցուցիչն այս մոլախոտի համար պարարտ հող է փնտրել և փնտրում:
Մարդը՝ որպես այդպիսին, ինչպես իր մասնակցությունն է ունենում ընտանեկան, հասարակական և պետական կյանքին, այնպես էլ՝ որպես եկեղեցու անդամ, պետք է մասնակից լինի նաև եկեղեցական կյանքին, եկեղեցում կատարվող ընդհանրական աղոթքին: Եթե ընտանեկան, հասարակական և պետական կյանքն ընթանում է երկրային տարբեր պահանջների և խնդիրների հիման վրա, ապա եկեղեցում մարդիկ միավորվում են՝ հանուն հոգևոր բարձրագույն պահանջների, Աստծո հետ հաղորդակցվելու և Նրան ծառայելու նպատակով:
Աղոթող մարդը միշտ ունի ներքին մի խաղաղություն, ուրախություն, որ այս աշխարհից չէ, այլ Աստծուց է գալիս, որի մասին ասաց Տեր Հիսուս. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27) և «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28): Աղոթող մարդու սրտի մեջ Աստված դնում է Սուրբ Հոգու առհավատչյան, որի մասին խոսում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիներ 1:21-22): Դա Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Նման մարդը հավատալու համար այլևս արտաքին նշանների կարիք չունի, քանզի Աստված Ինքը բնակվում է նրա հոգում, ինչպես ասաց Տեր Հիսուս, թե՝ Երկնքի Աքայությունը ձեր մեջ է:
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն:
Աստվածաշունչը շեշտում է հավատքի կարևորությունը, հավատք, որը փրկում է մարդուն և պարգևում կյանք: Մարդկանց ընկալումները տարբեր են հավատքի վերաբերյալ, բայց վերջնական հիմնակետում այդ ամենն ամբողջանում է երկնքից իջած հավիտենական ճառագայթի ներքո:
«Մարդկանց միտքը մանիպուլացնելը նշանակում է՝ զրկել նրանց ազատ կամքից, ստրկացնել նրանց, որովհետև, եթե մարդուն չես ասում ճշմարտությունը, փակում ես նրա՝ ճիշտ ընտրություն կատարելու, ազատ ընտրություն կատարելու հնարավորությունը: Դրա համար է մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում՝ ճանաչեք ճշմարտությունը, և այն կազատի ձեզ, որովհետև հակառակ դեպքում, երբ չգիտես ճշմարտությունը, չես էլ կարող դիրքորոշում ունենալ»:
Շուրջ 350 հայտ է եղել. ընտրել են մարդիկ` էլեկտրոնային քվեարկությամբ. ուշադրություն է դարձվել Քրիստոսի դիմագծերին. Հովհաննիսյան
Այո, քաղաքական առումով նա դեռևս կենսունակ է, բայց այդ կենսունակության գաղտնիքը ոչ թե ուժի կամ խելքի մեջ է, այլ բարոյականության իսպառ,տոտալ բացակայության։ Խիղճ, պատիվ կամ արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը վաղուց վերջ էր դրել սեփական քաղաքական կյանքին։ Անշուշտ, նա живучий է, բայց կենսաբանությունից էլ է հայտնի,որ բարդ, զարգացած օրգանիզմները կամ տեսակները живучий չեն լինում»։
168.am-ի հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը նշեց, որ Սուրբ ծննդյան տոնն Առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկն է՝ Հիսուս Քրիստոսի ծնունդով են պայմանավորված տնօրինական բոլոր գործողությունները։