Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան ու Բաքու կատարած այցերին «Երկու աշխարհ, երկու Ուրսուլա» վերտառությամբ գրառման մեջ։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների պայքարը պայքար է մի ինստիտուտի դեմ, որը հայ ժողովրդի հնարավոր կոնսոլիդացիա կարող է իրականացնել՝ քաղաքական կոնսոլիդացիայի սղության պայմաններում։
Րաֆֆի Արտալճեանն իր «Ինչու է Հայաստանին անհրաժեշտ իրատեսություն և լուրջ քննարկում, այլ ոչ թե անձնական հարձակումներ» վերնագրով հոդվածում անդրադարձել է «ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից հայ գիտնականների վրա հարձակումներին»: