«Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի թշնամական քաղաքականություն, նրա նպատակներից մեկը ևս հայկական պետականության դեմոնտաժն է։ Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը ռազմավարական աուտիզմի դրսևորումներից մեկն է»,- ընդգծեց քաղաքագետը:
«Այն ժամանակ այդ զենք ձեռք բերելու տրամաբանությունը քիչ թե շատ դրված էր ռելսերի վրա․ մենք ձեռք էինք բերում այնպիսի զենքեր, որոնք նման հարց չէին կարող առաջացնել, կարող էին հարց առաջացնել միայն լոգիստիկայի հետ կապված։ Ֆրանսիական CAESAR համակարգերը շատ լավն են, բայց արդյո՞ք մենք կարող ենք ռազմական գործողությունների ժամանակ այդ համակարգը սպասարկել, ի՞նչ արդյունավետությամբ է գործելու։ Դա նույն ՍՈւ-երի պատմությունն է լինելու․ գնեցին առանց հրթիռների, դրանք պատերազմի ժամանակ մարտական խնդիր լուծեցի՞ն»։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ անկախությունը և սուվերենությունը փոխկապակցված են, և դա ունակություն է պետության դիմադրողականության:
«Չնայած Ադրբեջանի հետ մեր ռազմական բալանսը միշտ էլ խախտված է եղել, բայց մենք տեսանք, որ 90-ականներին, 2016 թվականին Հայաստանն իր ռեսուրսային պոտենցիալով կարողացավ դիմագրավել ու չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։ Այն ժամանակավա ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ գիտակցում էր, թե մեզ ինչ է պետք, այսինքն՝ որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Կար տոկունություն, որտեղ հստակ էր, որ որևէ տեղ չենք կարող զիջել»,- ընդգծեց նա։
Պետք է իշխանության գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը, այլ ոչ թե գան ու ասեն՝ Նիկոլը զիջել է, մենք էլ պետք է զիջենք։ Պետք է գան այն մարդիկ, որոնք կսպասարկեն այս տրամաբանությունը՝ չենք զիջելու ու վերջ։
Անվտանգային վակուումը ժամանակին լրացվում էր հայ-ռուսական դաշնագրերով, որը զսպիչ մեխանիզմ է եղել տարածաշրջանում այն ուժերի նկատմամբ, որոնք ուժի ասիմետրիա են ունեցել Հայաստանի նկատմամբ։ Այսօր այդ ուժը չկա, կա հայ-ռուսական դաշնագիր, որը որոշակի առումով կարողանում է խնդիր լուծել հայ-թուրքական սահմանին, նաև հայ-իրանական սահմանին։ Այս պայմաններում մենք հիմա պետք զարգացնենք մեր ներքին պոտենցիալը և ներքին պոտենցիալը պիտի դառնա առաջնային զսպիչ ուժն ադրբեջանական ախորժակի դեմ։ Այսինքն՝ որևէ փաստաթուղթ չի կարող այդ դերը խաղալ։
Բանակը կոլա խմելու և սենդվիչ ուտելու տեղ չէ, պետք է զինվորին ճիշտ ժամանակին սնունդ մատակարարվեր ռազմադաշտ։ Նապոլեոնն ասում էր. «Պատերազմը՝ պատերազմ, ընթրիքը՝ ըստ ժամանակացույցի»: Նա հիանալի ստրատեգ էր և հասկանում էր այն, ինչ մենք այժմ կանվանենք արդյունավետ մատակարարման շղթա: Եթե զինվորներին չսնուցեն ու չապահովեն իրենց անհրաժեշտ ամեն ինչով, բանակը չի կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները.