Ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի, այդ թվում՝ Թրամփի. Պեսկով

Ռուսաստանի անվտանգության երաշխիքները պետք է օրինականորեն ամրագրվեն, քանի որ ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի։ Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի։ Անհրաժեշտ են իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է վստահել Արևմուտքի գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Միևնույն ժամանակ, Պեսկովը հավելել է, որ նախ անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, ապա այդ համաձայնագրերը «թղթի վրա ամրագրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930