Բաժիններ՝

«Ես ռուս եմ». Սթիվեն Սիգալ

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը լրագրողների հետ զրույցում զարմանալի հայտարարություն է արել իր ինքնության վերաբերյալ: Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո հայտնի արտիստը լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության վերաբերյալ հարցերին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը:

Սիգալն ասել է, որ չի աշխատում Միացյալ Նահանգների հետ և իրեն ռուս է համարում։

«Ես չեմ աշխատում ԱՄՆ-ի հետ։ Ես ռուս եմ»,- Комсомольская правда-ի հաղորդմամբ՝ եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ գրել էր KP.RU-ն, հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալը մասնակցել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին որպես հյուր: Սիգալի համար տեղ էր հատկացված ձախ կողմում գտնվող հատվածի առաջին շարքում՝ ուղիղ այն ամբիոնի դիմաց, որտեղ ելույթ էր ունենում Ռուսաստանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս