Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։
Փրենկ Փալոնը գրառում է կատարել սոցցանցի X հարթակում՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։
#ՀԻՄԱ. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐՈՒՄ ՀՐԴԵՀ Է. #ՈՒՂԻՂ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում ստորագրված խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում ձեռնարկված համարձակ քայլերի համար՝ միտված խաղաղությանը։
«Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մեր մտածողության հորիզոնը լինի ավելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը»:
Էյֆորիան մի պահ կանգնեցրեք։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։
«Այսօր մենք դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները՝ մեր ամենավտանգավոր թշնամիները»:
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իրան Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ:
Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ, վերջին հաշվով կարծես թե ունենք հետևյալը»:
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
Ֆիդանը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պատմական նվաճումների կապակցությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Անկարան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, այս մասին հայտարարել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։
Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է:
Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը գրում է:
Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայությունն ապահովող միակ երկիրը` վերածվելով գերտերությունների բախման կիզակետի` դրանից բխող ծանր հետևանքներով։ Հակամարտ բևեռների զինված ուժերի զուգահեռ ներկայությունը Հայաստանում մեր երկիրը «նոր Սիրիայի» վերածելու և երկրի մասնատման իրական ռիսկեր է պարունակում։
Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լրագրողների հարցերին ի պատասխան` անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացին:
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։
Համաձայնագրի նախաստորագրմամբ կողմերն արձանագրել են` այն իրենց համար ընդունելի և անփոփոխելի է
Թուրքիայում որսորդական հրացաններ արտադրող «Armsan» ընկերությունը հայտնել է, որ ունի ֆինանսական խնդիրներ և գտնվում է սնանկ վիճակում։
Նիկոլ Փաշինյանը, հայաստանյան լրագրողների հարցերին ի պատասխան, թե Թրամփի և Ալիևի հետ խոսե՞լ է Բաքվում պահվող գերիների մասին, ասել է, թե չկա այդպիսի բանակցություն, որտեղ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների թեման չի բարձրացնում:
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփն իր ելույթում արդեն պատասխանել է հարցին, որովհետև ինքնիշխանությունն ի՞նչ է, այն է, որ երկիրն իր ինստիտուտներով գործում է լիարժեք ու ամբողջական»,- այս մասին ԱՄՆ-ում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների՝ նախապես իրեն ուղղված հարցերից մեկին։ Հարցը վերաբերում էր նրան, թե Նախիջևանով դեպի Ադրբեջան գնացող բեռների մաքսային հսկողությունն արդյո՞ք իրականացվելու է հայկական կողմից, եթե ոչ, ապա ո՞ւմ կողմից է իրականացվելու այդ ծառայությունը։
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կրծքով կերակրման սկզբունքները և առավելությունները մոր և մանկան համար:
Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հարցին` «Սյունիքի տարածքն ԱՄՆ-ին վարձով տալով՝ արդյո՞ք մտահոգություն չունեք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման դեպքում այն կվերածվի Իրանի վրա հարձակման ելակետի», չի համաձայնել այն դիտարկումների հետ, թե Սյունիքի մարզը վարձով տրամադրվում է ԱՄՆ-ին: