«Այս նախագծով Հայաստանը ստանում է երկաթուղային կապ՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Իրանի հետ»,- այս մասին այսօր Վաշինգտոնից պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մտահոգություններին, որ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան համաձայնությունը կհարվածի ՌԴ-ի ու Իրանի առևտրային ու լոգիստիկ շահերին ռեգիոնում։
Միացյալ Նահանգներում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում պատասխանել է լրատվամիջոցների կողմից իրեն ուղղված գրավոր հարցերին։ Այդ հարցերից մեկը վերաբերում էր կապուղիների ապաշրջափակմանը, դրա հետ կապված սահմանափակումներին և, թե արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը կարող է տարարածվել ՀՀ տարածքով անցնող կապուղիների վրա։
Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, փոխադարձությունը պետք է աշխատի. այս փուլում չենք մտել դետալների մեջ:
Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է: Ադրբեջանն իր հերթին՝ հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունենում Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ Սա ներքին հատվածն է: Հայաստանի Հանրապետությունը ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Կենտրոնական Ասիա, Չինաստան:
Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը։
«Կարծում եմ՝ ժամանակ կորցնելու կարիք չկա»:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ի երեկոյան։
Եվրամիությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը նշանակալի առաջընթաց է համարում տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։ Այս մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
#ՀԻՄԱ.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ՀԵՌԱՎԱՐ ՊԱՏԱՍԽԱՆՈԻՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Վաշինգտոն մեկնած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սպիտակ տանը կարճատև հանդիպում ու քննարկում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Շտապ` խոշոր հրդեհ, այրվում է Նուբարաշենի աղբավայրը
«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում, իսկ ինքը ՝ հայկական կողմը, հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններն այնտեղից կբացառվեն։
Ռեժիսոր, սցենարիստ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը տեսանյութ է հրապարակել, որով դիմում է պատմություն չիմացողներին.
«Իսկ խոչընդոտը հետևյալն է՝ եկեք պատկերացնենք այսպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանի քաղաքացին, անունը պայմանական ասենք՝ Ալի Մուսաբեկովն իր անձնագրով գալիս է Կոռնիձորի կամրջի մոտ, ասում է՝ գիտե՞ք ինչ, ես, օրինակ, ուզում եմ գնալ Նախիջևան, ես հարգում եմ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, պատրաստ եմ վճարումներ անել, ինչ որ սահմանված է, անձնագրային ու մաքսային հսկողություն անցնեմ։ Բայց մենք ասում ենք՝ ոչ, մենք թույլ չենք տալիս, սա է խոչընդոտը։
Ոչինչ` գերիների վերադարձի մասին` գերիները թող սպասեն` շարքից
Նույն բանաձևը, որի շուրջ եկել ենք համաձայնության ԱՄՆ-ի միջնորդությամբ, առաջարկել ենք նաև ՌԴ-ին. Փաշինյան
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հռչակագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանն այն պահին, երբ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում, իսկ ՀՀ վարչապետի պարտականությունների կատարումը, ՀՀ օրենսդրությամբ, վերապահված է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։
ԱՄՆ նախագահը միջանցք բառն օգտագործեց, բայց ես ասել էի՝ դա աշխարհում ընդունված բառ է․ Փաշինյան
Սա դե ֆակտո նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմանները՝ ԼՂ տարածքների ամբողջական ինտեգրմամբ։
Ադրբեջանի հաջորդ պահանջները՝ 300 հազար Ռամիլ Սաֆարով բերելը, Արցախի պատերազմի մասնակիցներին հանձնելը, անկլավների հանձնումը, Սյունիքի ամբողջական գրավումը, Երևանի գրավումը կներակայացնեն որպես մարդասիրական օգնություն։
#ՀԻՄԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ. #ՈՒՂԻՂ
«Մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում` ոչ թե խաղաղության մասին հայտարարություն։ Իսկ խաղաղությունը առանց ցավոտ հարցերի լուծման ու վերքերի բուժման երբեք չի լինում։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հռչակագրի տեքստը։ Այսօր Սպիտակ տանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եւ իմ եռակողմ հանդիպմանը ստորագրեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Հռչակագրի տեքստը՝ ստորև. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը […]
Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման, ըստ էության, եռակողմ վավերացումը: Ճռճռան խոսքեր, փոխադարձ գովասանք, Ադրբեջանի (Թուրքիայի) և ԱՄՆ-ի համար մի քանի կետերով՝ տնտեսական,քաղաքական, ռազմական, շահերի հստակ ամրագրում՝ որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց մասին հայտարարվեց: Իսկ հայկական կողմի շահերն անտեսվեցին այնպես, ինչպես արցախցիների վերադարձի մասին լրագրողի անպատասխան թողնված […]
Նշենք, որ Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի հռչակագիրը։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ճեպազրույց են անցկացրել այսօրվա ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ, գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն սոցիալական ցանցերում։