Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսել է առաջին քայլերը ձեռնարկել զինաթափման ուղղությամբ՝ փակելով չորս տասնամյակ տևած և ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած Թուրքիայի դեմ զինված պայքարի էջը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպման արդյունքներին, Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք հանձնելու պայմանավորվածությանը, կապիտուլյացիոն փաստաթղթի նախաստորագրման շուրջ բանակցություններին, Հայաստանի համար նվաստացուցիչ այլ պարտավորությունների, և այլն։
Հուլիսի 10-11-ը Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հռոմում անցկացված Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
ՆԱՏՕ-ին ավելի շատ մեծ հեռահարության հրթիռներ կպահանջվեն՝ Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը արդյունավետ զսպելու համար։ Սա կապված է Մոսկվայի կողմից հեռահար զենքի արտադրության սպասվող աճի հետ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Ռաֆերտին։
Այսօր՝ հուլիսի 11-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մեծ թվով ջերմոցատերեր հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը հասցնելու պատասխանատու կառույցներին այն հարցի շուրջ, որ հարյուրավոր հեկտարների վրա ցանված ծաղիկները չեն կարողանում արտահանել Ռուսաստանի Դաշնություն՝ առանց հիմնավոր պատճառաբանության։
Էրդողանը մեկնաբանել է Քրդական աշխատավորական կուսակցության անդամների զինաթափումը
Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ ճնշումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով։ Գուցե մտադիր է՝ դավանափոխ անել կամ նոր կրոն հիմնել քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած հայերի համար․ Գևորգ պապի ենթադրություններն են՝ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավի վերաբերյալ։
Եվրամիությունը «խորապես ցավում է» բռնազավթված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու որոշման կապակցությամբ։ Այս մասին ուրբաթ օրը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անուար Էլ Անունին։
Եվրոպական հանձնաժողովը և Ուկրաինան սկսում են իրականացնել BraveTech EU նախաձեռնությունը, որի նպատակն է ավելի սերտ համագործակցության միջոցով արագացնել պաշտպանական նորարարությունների մշակումն ու ներդրումը: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է աշխատակիցներին գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կառավարության աշխատակազմը կրճատելու ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են The Washington Post-ը (WP) և The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղարկված ներքին հաղորդագրությանը, որը հայտնվել է իրենց տրամադրության տակ։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քայա Կալլասը նշել է, որ տարբերակները պատրաստվել են ի պատասխան Իսրայելի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անդամ պետությունների խնդրանքների՝ Գազայի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու համար։
Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։
«Գեղցու շուստրիությամբ մարդկանց ականջներից լապշա է կախում, թե բա՝ ի՞նչ միջանցք, բայց իրականում նման լուծումը հենց հանգեցնելու է միջանցքի տրամադրման։ Սա ծայրահեղ վտանգավոր վիճակ է Հայաստանի համար։ Հայաստանը ոտքի տակ կորչելու է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
Կլիմայական փոփոխությունների և երաշտի պատճառով Վանա լիճն օրեցօր ցամաքում է։ Ջրի մակարդակի անկման պատճառով օրինակ Թուրքիայի Էրջիշ շրջանի Գյոլագզը և Քասըմբաղը գյուղերի միջև ցամաքային հեռավորությունը կրճատել է մինչև 1 կիլոմետր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով մեկնել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Վոնսան քաղաք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մանդատը կերկարաձգվի ևս երկու տարով։
Իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված սառնարանի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը դստեր՝ Մարիի հետ նոր ֆոտոշարք է հրպարակել Ինստագրամում:
Անդրադառնալով Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտի ռուսական ուժերի ենթադրյալ հարվածի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Գիտեմ։ Կտեսնեք, որ ինչ-որ բան տեղի կունենա»: Թրամփը զերծ է մնացել այս հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններից:
Բացարձակապես կապ չունի այն հանգամանքը, որ ես ու իմ քաղաքական թիմը և ՀՅԴ-ն տարբեր գաղափարախոսություններ և արժեքներ ենք դավանում:
«Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանը հերթական ռեպրեսիաների ալիք է գործադրում, որից հետո նա կփափկի, այդ մարդկանց ազատություն կտա, ոչ, իրականում դա չի լինելու: Գյումրիում ունեցել եմ ահազանգեր, երբ մարդկանց հրավիրել են հատուկ քննչական ծառայություն՝ զուտ ֆեյսբուքյան հրապարակումների տակ որոշակի գրառումներ անելու համար: Այսինքն՝ մարդը կարող է մտնել և գրել, որ՝ «Սրբազան ջան, դու իմ առաջնորդն ես», դրա համար իրեն կանչել են, ասել են՝ «առաջնորդ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, եթե ինքը գնում է ահաբեկչության, դուք իր հետևի՞ց եք գնալու»: Մենք բոլորս լուրջ վտանգի տակ ենք: Հասել ենք մի էտապի, երբ սկսելու են մեզ նաև ֆիզիկապես բնաջնջել: Ամբողջովին թուրքական ձեռագիրն է, թուրքական գործելաոճն է այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը»:
Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի շուկայից հուլիսի 11-ին դուրս են բերել ադրբեջանցիներին: Այս մասին հայտնում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Վերջերս փոփոխություն է կատարվել պահանջներից մեկում։ Նախկինում նշվում էր, որ պետք է դիտարկվեն լիցենզավորված կազմակերպություններից ստացած վարկերը։ Այժմ դիտարկվելու են նաև այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք գտնվում են լուծարման փուլում։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայական ժողովում ընդգծել է, որ իշխող ուժի ղեկավարի հարձակումները ոչ թե առանձին հոգևորականների, այլ ուղիղ Եկեղեցու նկատմամբ են և կրում են համակարգային բնույթ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի): Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Վերը նշված անձը, սակայն, խոստումը չի կատարել, որից հետո մարզի բնակիչները նրանից պահանջել են գումարները հետ վերադարձնել:
«Արցախ միությունը, որպես առաջատար համայնքային կազմակերպություն, խստորեն դատապարտում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի անցկացումը հուլիսի 3-4-ին Ստեփանակերտում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մայրաքաղաքում, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի բռնազավթման ներքո։ Մենք նաև արտահայտում ենք մեր խորը մտահոգությունն ու դատապարտումը Ձեր կառավարության՝ այս միջոցառմանը բարձր մակարդակով անօրինական մասնակցության կապակցությամբ։
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են նախաստորագրել համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրք վերլուծաբան Գոնյուլ Սահինը՝ անդրադառնալով Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Մեծ ընդվզումով և ցավով ականատեսը դարձանք հունիսի 27-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատությունից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրավապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը։ Հակառակ տրված հավաստիացումներին, որ Սրբազան Հայրն ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե քահանայից հավաքի ավարտին՝ ժամը 16:00-ին, իրավապահները նախընտրեցին ծրագրածն իրագործել անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ, ինչն արդարորեն առաջ բերեց ամենքիս բողոքը՝ նաև խոչընդոտելով ամենամյա մեր հավաքի անցկացմանը։