Բաժիններ՝

Սերգեյ Լավրովը ռազմավարական երկխոսության հերթական փուլին մասնակցելու նպատակով մեկնել է ԿԺԴՀ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով մեկնել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Վոնսան քաղաք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Սերգեյ Լավրովն իր հյուսիսկորեացի գործընկեր Ցոյ Սոն Հիի հետ կմասնակցի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլին։ Առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2024 թվականի հունվարին։

Լավրովը ԿԺԴՀ է մեկնել Մալայզիայից, որտեղ մասնակցում էր Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նիստերին։ Այնտեղ նա բանակցություններ էր վարել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԿԺԴՀ-ից հետո ՌԴ ԱԳ նախարարը կմեկնի Չինաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս