Ադրբեջանը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Հուլիսի 10-11-ը Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հռոմում անցկացված Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ռաֆիևը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը։

Նա ընդգծել է, որ հակամարտության առաջին օրերից ի վեր Ադրբեջանն աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ռաֆիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը կշարունակի երկկողմանի հիմունքներով օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031