Օրերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օկուպացված Ստեփանակերտում մասնակցել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Երկրաբանության գործակալության ղեկավար Մուհամմադ Ուաֆիդը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ակտիվության մակարդակը «շատ բարձր է, որն ուղեկցվում է պայթյունավտանգ ժայթքումներով և անդադար ցնցումներով»
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ հետ
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ռուսները լավ չեն տիրապետում փափուկ ուժի տեխնոլոգիաներին, հետևաբար՝ Հայաստանում հեղաշրջում չեն նախապատրաստել:
ՌԴ տրանսպորտի նախկին նախարար և Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ռոման Ստարովոյտը, որին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել էր պաշտոնից, ատրճանակից արձակած կրակոցով ինքնասպան է եղել Օդինցովոյում գտնվող իր տանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:
Հուլիսի 6-ին, ժամը 21:00-ին լրացել է վերջնագրի ժամկետը, որը հունիսի 25-ին ցուցարարները ներկայացել էին Սերբիայի Հանրապետության իշխանություններին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու պահանջով:
«Բնականաբար, ասեցի՝ շատ լավ: Հետո, երբ պարզվեց, որ այդ մարդը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել։ Ոչ մեկ չի հիշում ու չի ուզում հիշել»,-հայտարարեց Ռուբինյանը:
Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3, որը համարժեք է Հայաստանի սուվերեն վարկանիշին:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ ԱԺ ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորությանը։
Հայաստանի իրավապահ համակարգի նկատմամբ կա տոտալ անվստահություն. Թագուհի Թովմասյան
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել է, որ մեկնարկել է «Սև դրոշ» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Եմենի երեք նավահանգիստների, ինչպես նաև «Galaxy Leader» բեռնատար նավի վրա, որն «Անսար Ալլահ» շարժման հութիները գրավել էին 2023 թվականին։
Դուք այս ամբիոնում կանգնած ստում եք.Աննա Գրիգորյանը՝ Աննա Վարդապետյանին
Դուք և քննչականն ահաբեկչության գործիք եք ներկայացնում գունավոր ծխերը. Քրիստինե Վարդանյան
«Բոյ ենք տալիս» արտահայտությունն Աննա Վարդապետյանը ներկայացնում է որպես ահաբեկչության հիմք
Տիկի՛ն Վարդապետյան, այնքան եք ամեն ինչ խճճել, որ ՔՊ-ականներն էլ չգիտեն՝ ի՞նչ անեն. Վարդանյան
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
Հունիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Վարդապետյանը հերքում է ինքն իրեն. Ռուբինյանին ասում է մի բան, ընդդիմադիր պատգամավորին՝ դրա հակառակը
Տղա ջան, Սամվել Կարապետյանի երթի օրը, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Սայաթ-Նովայի վրա ինքս կանգնած էի ընկերուհիներիս հետ, մեկ էլ նկատեցինք քեզ սև կաստյում-շալվարով, ու տեսանք, թե մարդիկ ոնց են քեզ ու «Լուսավորին» ամոթանք տալիս, բառերով «գզզում», ոնց էին ասում, որ ոչ քո, ոչ էլ քո կուսակցության ղեկավարի ընդդիմադիր լինելուն չեն հավատում, ասում էին, որ դուք նույնպես նիկոլ եք ու, էլի էս ոգով լիքը բաներ։
Թուրքիայի նախագահը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ հարցին պատասխանելիս ընդգծել է, որ Թուրքիան սերտ դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա հերթական հրապարակումը ոչ այլ ինչ էր, քան Վեհարանի վրա հարձակվելու հրահանգ։ Հաշվի առնելով իր գործելաոճը՝ այսօր-վաղը դիմակավորված անձինք կրկին կներխուժեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվիրակությունը «անձնապես Պուտինից» կփոխանցի ստացված ուղերձը և կարող է նաև առաջարկել ձերբակալվածների «փոխանակում»։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 6-ին, Թբիլիսիի օդանավակայանում։ Զենքը, փամփուշտներն ու պահատուփը հայտնաբերվել են ձեռքի ուղեբեռում։ Զենքը գրանցված է եղել նրա անունով, սակայն բիզնեսմենը զենք կրելու թույլտվություն չի ունեցել։
Համաձայն տեղեկությունների՝ Նեթանյահուն հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակիցն է և տրամադրելու է ցանկացած աջակցություն բոլոր այն քայլներին, որոնք կձեռնարկվեն այդ ուղղությամբ։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում համաչափ պատասխան է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, երբ, օրինակ, ընդդիմադիր պատգամավորին ասում էր՝ «արա», «վեր ընկիր տեղդ», և այլն։
Նշվում է, որ ձերբակալվածները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հետ: