Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Սիրիայում Իրանի հետ կապված մի խումբ զինյալների ձերբակալելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինծառայողները Սիրիայի հարավում ձերբակալել են մի քանի զինված արմատականների:

Այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը Telegram-ում։

Նշվում է, որ ձերբակալվածները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հետ:

«Հետախուզական տվյալների հիման վրա գիշերը զինծառայողներն իրականացրել են մի ջոկատի ձերբակալման գործողություն, որն իրանական «Ալ Քուդս» ուժերի ղեկավարությամբ գործում էր Սիրիայի հարավի Թել Քուդնայի շրջանում», – ասվում է հայտարարության մեջ:

ԻՊԲ-ն հավելում է, որ վերջին շաբաթվա ընթացքում զինվորականներն արդեն երկրորդ անգամ են ձերբակալում «սպառնալիք ներկայացնող» գործակալների։

«Զորքերը շարունակում են կանխել ցանկացած ահաբեկչական կազմակերպությունների ամրացումը Սիրիայում՝ Իսրայելի Պետության բնակիչների պաշտպանության նպատակով», – հավելել են մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031