Բելգրադում ցուցարարները փակում են փողոցներն ու տրանսպորտային հանգույցները
Ցուցարարները փակում են Բելգրադի խոշոր փողոցներն ու տրանսպորտային հանգույցները: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի»-ի թղթակիցը։
Սերբիայում երթևեկության արգելափակման գործողությունները շարունակվում են արդեն մի քանի օր։ Հուլիսի 7-ին ցուցարարները կողմնակիցներին կոչ են արել ժամը 07:00-ից միանալ իրենց Բելգրադի տասնյակ վայրերում։
Ուսանողները մոտ մեկ ժամով փակել են երթևեկությունը Բելգրադի կենտրոնի խոշորագույն փողոցներից մեկում։ Սակայն ոստիկաններն առանց ուժի գործադրման հեռացրել են ցուցարարներին և վերականգնել երթևեկությունը։
Հուլիսի 6-ին, ժամը 21:00-ին լրացել է վերջնագրի ժամկետը, որը հունիսի 25-ին ցուցարարները ներկայացել էին Սերբիայի Հանրապետության իշխանություններին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու պահանջով:



