Վրաստանում ձերբակալվել է Silk Road Group ընկերությունների հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին

Վրացի գործարար, Silk Road Group, Silknet, Euronews Georgia ընկերությունների հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար, հայտնում է Սպուտնիկ-Վրաստանը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին ։

Բիզնեսմենի ձերբակալության հիմքում ընկած հոդվածը վերաբերում է զենք, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերմանը, պահմանը, օգտագործմանը, արտադրությանը, տեղափոխմանը, ուղարկմանը կամ օգտագործմանը։ Ձերբակալվածին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 6-ին, Թբիլիսիի օդանավակայանում։ Զենքը, փամփուշտներն ու պահատուփը հայտնաբերվել են ձեռքի ուղեբեռում։ Զենքը գրանցված է եղել նրա անունով, սակայն բիզնեսմենը զենք կրելու թույլտվություն չի ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031