«Համաչափ պատասխան էր պատգամավորի պահվածքին, կոնկրետ իրեն պետք էր այդպես սաստել». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում համաչափ պատասխան է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, երբ, օրինակ, ընդդիմադիր պատգամավորին ասում էր՝ «արա», «վեր ընկիր տեղդ», և այլն։
Լրագրողներն ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեցին՝ նոր մշակո՞ւյթ է ներմուծվել ԱԺ, որ նման բառապաշարով է խոսում պատգամավորի հետ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.
«Այսօր՝ այո, որովհետև դա շատ համաչափ պատասխան էր կոնկրետ մեկ պատգամավորի պահվածքին, այլ հարցեր ունե՞ք։ Տեղից գոռում էր, ընդհատում, ի՞նչ խնդիր կա։ Կոնկրետ իրեն պետք էր այդպես սաստել, իսկ հիմա թողեք՝ ես գնամ»։
Նշենք, որ այսօր խորհրդարանում իրավիճակը կրկին լարված էր, երբ ելույթ էր ունենում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, նրա մեջբերումներին հակադարձեց ընդդիմադիր Արթուր Սարգսյանը, որին դիմելով՝ Ռուբինյանն ասաց.
«Ըտեղ մի հատ լռիր, ստեղ հարցերը մենք ենք տալիս, սուս մնա, նստիր տեղդ»։
Այնուհետև Ռուբեն Ռուբինյանն Արթուր Սարգսյանին նախազգուշացում տվեց դահլիճից հեռացնելու վերաբերյալ։
Մանրամասները՝ 168.аm-ի տեսանյութում



