Ալիևը հուլիսյան հանդիպման ժամանակ լավ իրականացրած տնային աշխատանքի համար Փաշինյանի օրագրի մեջ 5 կդնի. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա հերթական հրապարակումը ոչ այլ ինչ էր, քան Վեհարանի վրա հարձակվելու հրահանգ։ Հաշվի առնելով իր գործելաոճը՝ այսօր-վաղը դիմակավորված անձինք կրկին կներխուժեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք։

Ինչ խոսք, Ալիևը հուլիսյան հանդիպման ժամանակ լավ իրականացրած տնային աշխատանքի համար նրա օրագրի մեջ 5 կդնի։ Իսկ ծերուկ Էրդողանն էլ գորովանքով կժպտա, ձեռքով քաջալերելով կխփի ուսին ու կշշնջա՝ «աֆերիմ, օղլում»։

Այդ ընթացքում հայ ժողովրդի մի մեծ մասը իրար հետ կվիճի, թե արդյո՞ք կուսակրոն է այսինչ հոգևորականը, ընդդիմության տարբեր հատվածներ սոցհարցումներ ու քաղաքական հաշվարկներ կանեն, արևմտյան մի քանի կենտրոններ կողջունեն ժողովրդավարության տրիումֆը Հայաստանում, Մոսկվայում մի քանի անատամ ու հերթապահ հայտարարություն կանեն ու այսպես շարունակ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031