Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ին մեկնարկել է BRICS միավորման գագաթնաժողովը, որը նախագահում է Բրազիլիան:
Եվ թեև առաջիկա ճանապարհը դեռևս դժվարին է մնում երկու երկրների համար, այս գործընթացում ներգրավված է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը, որը 1990-ականներից ի վեր հակամարտության թելերն իր ձեռքում էր պահում։
«Եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել Թայվանի նկատմամբ, ապա ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել շեղել եվրոպացիների ուշադրությունը՝ հարձակվելով ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Ռուս դիվանագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքում հավաստագրեր են հանձնել ռուսաց լեզվի և մշակույթի դասընթացների շրջանավարտներին: Այս մասին հայտնում են Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ Գազայի հատվածում զինադադարի ու պատանդներին ազատ արձակելու շուրջ «Համաս»-ի հետ անուղղակի բանակցությունների, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների մինչ օրս վարած քաղաքականության շարունակությունը միայն կվատթարացնի նրանց վիճակը: Այս մասին «Ամեն ինչ հաղթանակի համար» ֆորումում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աշխարհի 20-րդ վարկանիշային աղյուսակում զբաղեցնող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոն 2025-ի քառորդ եզրափակիչ։ Այսօր՝ հուլիսի 6-ին, չորրորդ փուլում նա 6:4, 6:2, 6:3 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխշակին (109-րդ թենիսիստը վարկանիշային աղյուսակում)։
Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։
Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ այսօր:
Ոսկյա այս խաչը պատկանել է Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն, որի մեջ զետեղված է Քրիստոս Աստծո խաչափայտի մասունքը՝ իշխանուհու իսկ խնդրանքով տրված Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից, երբ 627 թ. Խաչափայտը, ազատվելով պարսից գերությունից, Հայոց աշխարհով տարվում էր Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ:
Քաոսային իրավիճակ է ստեղծված հիվանդանոցներում. վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների ընդունումը դարձել է անհնարին։
Երևանում թիվ 31 համարի ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից։
Հարավային Կորեայում հատուկ դատախազը, որը պատասխանատու է ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության համար, կրկին դիմել է դատարան՝ հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկին ձերբակալելու օրդեր ստանալու համար:
Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։
Ռազմական հարցերով վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կցելով 2015 թվականին Լենա Նազարյանի գրառման սքրինշոթը:
«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի համատեղ առաջադրման հիման վրա Միխեիլ Կղավելաշվիլին ձյուդոյի ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին և Ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավարությանը պարգևատրել է Պատվո շքանշաններով և մեդալներով։
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան – Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները։
Սպառնալիքները չեն ստիպի «Հըզբոլլահին» հանձնվել, լիբանանյան շարժումը պատրաստ է և՛ խաղաղության, և՛ պաշտպանության, հայտարարել է դրա առաջնորդ Նաիմ Ղասեմը։
«Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հորինած «անցանկալի անձանց» ապօրինի ցուցակը համալրվեց ևս մեկ անձով։ Փորձել եմ ժամանակագրական հաջորդականությամբ մտաբերել բոլորին՝ Մուրադ Ֆրանկ Փափազյան (ՀՅԴ), Մարգարիտա Սիմոնյան, Կոնստանտին Զատուլին, Նժդեհ Գարագավորյան (ՀՅԴ), Մասիս Աբրահամյան և դուստր Սյունե Աբրահամյան (ՀՅԴ), Անդրանիկ Միհրանյան և երեկվանից՝ Կարեն Իգիթյան։ Չեմ բացառում, որ տեղեկատվական աղմուկի մեջ այլ հայերի ևս բաց թողած լինեմ։
Այսօր՝ ժամը 16:00-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, հաղորդում է «Сегодня в Израиле»-ն։
«Լրջությունը գլխավոր հերոսի մեծամտությունն է: Նա ինչ արել է, երբեք չի պատժվել, ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել, ու եկել է պահը ու հանդիպել է մետրանպաժին: Շատ կարևոր է, որ գլխավոր հերոսի սխալները ճակատագրական չեն եղել, ուստի, քանի որ ներկայացման ավարտը բարի էր, գլխավոր հերոսը որոշում է՝ այսուհետ պետք է ճիշտ ապրի և կյանքը ճիշտ ճանապարհով տանի»,- նշեց Աշոտ Հակոբյանը։
Պորտուգալական ակումբները սպասում են Աշխարհի ակումբային առաջնության ավարտին, որպեսզի սկսեն բանակցությունները «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։
Շվեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ ռուսական առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հուլիսի 6-ին՝ ժամը 07։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է՝ օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։
Երբ Մակրոնը զանգահարել է, Պուտինը վերցրել է հեռախոսը, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից, ասել է Լավրովը։
Հիպնոսն օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Արդյո՞ք այն կարող է պայքարել դեպրեսիայի, սթրեսի դեմ կամ բժշկել։ Այս մասին զրուցել ենք Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան, հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ։
Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը:
Եմենի հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին հարվածել են գերձայնային բալիստիկ հրթիռով։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յախա Սարիան։
Հուլիսի 5-ին՝ ժամը 21:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: