Ոմանք ասում էին, որ այս ճանապարհորդությունը կարող է լի լինել վտանգներով, բայց այն անցավ լիակատար անվտանգությամբ․ Իրանի նախագահը` Արցախից վերադառնալիս

Ոմանք ասում էին, որ այս ճանապարհորդությունը կարող է լի լինել վտանգներով կամ ճանապարհին կարող են խնդիրներ լինել։ Բայց, փառք Աստծո, ինչպես մեր մեկնումն անցավ առանց որևէ խնդրի, այնպես էլ մեր վերադարձը անցավ լիակատար խաղաղությամբ և անվտանգությամբ։

Այս մասին օկուպացված Արցախից Իրան ժամանելուն պես հայտարարել է Իրանի նախագահ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա նաև նշել է, որ Էրդողանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և ներառել է ինչպես տնտեսական հարցեր, այնպես էլ Իսրայելի կողմից ագրեսիայի քննարկում:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը բացահայտ դատապարտել Է Թել Ավիվի գործողությունները, և կողմերը խորհրդակցություններ են անցկացրել հետագա դիվանագիտական քայլերի շուրջ:

Խոսելով Ալիևի հետ հանդիպման մասի ՝ Իրանի ղեկավարը նշել է, որ հանդիպումն անցել է «դրական և բարեկամական մթնոլորտում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031