Բաժիններ՝

Հայտնի է դարձել վթարի պատճառը, որի հետևանքով կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան

Հայտնի է դարձել վթարի պատճառը, որի հետևանքով կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Դիոգու ԺոտանԻրադարձային

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 3-ին, մահացել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան։

28-ամյա հարձակվողը զոհվել է Իսպանիայի Սամորա նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Հայտնի է դարձել, որ զոհվածների մարմինները անմիջապես նույնականացնել հնարավոր չի եղել: Նույնականացումը կատարվել է միայն մեքենայի համարանիշների ստուգման արդյունքում:

Նշվում է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստի Lamborghini-ի անվադողը պայթել է, մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել:

Համացանցում հայտնվել է այրված մեքենայի տեսանյութ, որի մեջ եղել են «Լիվերպուլի» հարձակվողն ու նրա եղբայրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս