Բաժիններ՝

Կալիֆոռնիայում յոթ մարդ անհետ կորած է համարվում  պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Յոլոյի շրջանում առնվազն յոթ մարդ անհետ կորած է համարվում հրավառությունների պահեստում տեղի ունեցած պայթյունից և հրդեհից հետո: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է շրջանի վարչակազմի և Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրշեջ պահպանության գերատեսչության տարածաշրջանային ստորաբաժանման համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Պատահարի վայրում կրակը դեռևս լիովին չի մարվել, ուստի տեղի բնակիչների տարհանման հրամանները մնում են ուժի մեջ:

«Յոթ մարդ մնում է անհետ կորած: Փրկարարներն ու քննիչներն աշխատում են օբյեկտի սեփականատիրոջ հետ՝ այդ անձանց գտնվելու վայրը պարզելու համար», – ասվում է փաստաթղթում:

Անտառտնտեսության և հրշեջ պահպանության գերատեսչությունն առանձին ընդգծում է, որ նման միջադեպերը «տեղի են ունենում շատ հազվադեպ, քանի որ այդ օբյեկտները պարտավոր են հետևել ոչ միայն Կալիֆոռնիայի, այլև դաշնային օրենսդրությամբ սահմանված խիստ պահանջներին»:

 Հուժկու պայթյունը, որի հետևանքով սկսվել է հրդեհ, Յոլոյի շրջանում տեղի է ունեցել հուլիսի 2-ին հրավառությունների պահեստում: Պատահարի  պատճառներն առայժմ պարզված չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս