Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում. նույնիսկ մեզ էլ. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Մինչ բոլորս մտահոգված ենք եկեղեցու վրա սկսված ապազգային հարձակմամբ և բռնապետության հաստատման դեմ պայքարով՝ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ուղղությամբ, որոնք արագացել են ՀՀ դե-ֆակտո կառավարիչի Ստամբուլ այցից հետո։

Եվ այսպես.

◾ Նախ փաշինյանը մեր անունից Ստամբուլում փաստացի հայտարարում է, որ Թուրանի ճանապարհը (ավելի հայտնի «Զանգեզուրի միջանցք» անունով), խնդիր չէ։

◾Վերջին օրերին թուրք-ադրբեջանական տարբեր տեղեկատվական հարթակներ նշում են, որ «միջանցքի» հարցում Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համաձայնություն է ձեռքբերվել՝ հղում անելով տարբեր անանուն աղբյուրների։ Խոսք է գնում նաև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։

◾Երեկ մի շարք աղբյուրներ նշում են, որ ԱՄԷ միջնորդությամբ հուլիսի երկրորդ կեսին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-փաշինյան հանդիպում, որտեղ պետք է քննարկվի «խաղաղության պայմանագիր» անունով մի թուղթ։ Ակնհայտ է, որ հանդիպման օրակարգում լինելու է «միջանցքը»։

◾Նույնպես երեկ որոշ դիվանագիտական աղբյուրներ հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է «միջանցքի» բացման ամերիկյան տարբերակը՝ առանց Հայաստանի վերահսկողության ճանապարհ, որը կհսկեն ամերիկյան ընկերության ներկայացուցիչները։

◾ Այս ամենը տեղի է ունենում Իրանի ու Ռուսաստանի հետ Բաքվի հարաբերությունների լարմանը համընթաց։ Միաժամանակ Ադրբեջանում նորից ակտիվորեն խոսում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա հիմնելու մասին։

Հասկանո՞ւմ եք, չէ՞, ինչ է կատարվում։
Հարավային Կովկասում ռուսական ու իրանական ազդեցության վերացում, դրա փոխարինում թուրքականով, որը ձեռնտու է Արևմուտքին, Թուրքիային։ Իսկ թե ինչ կլինի թուրքական վերահսկողության տակ մնացած Հայաստանին, որևէ մեկին չի մտահոգում։

Պարզվում է՝ նույնիսկ մեզ է»։

Տեսանյութեր

Լրահոս