Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Փաշինյանի ընդունելության ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունները, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը կարևորում է իր գրանցած հաջողությունը շախմատի աշխարհի ակումբային առաջնությունում։
Հունիսի 17-ին, երբ տեղի ունեցավ փաշինյանական ոստիկանության ասպատակությունը ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատան վրա և շուրջ 4 տասնյակ մարդու, ոտք ու ձեռք կոտրելով, բերման ենթարկեցին, նրանք միայնակ չէին. Սամվել Կարապետյանի առանձնատան մոտից «բերման ենթարկվեցին» նաև նրա ընտանիքի անդամների, ազգականների, հարազատների ու աջակիցների մեքենաները:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում միջանկյալ տեղեկություններ հայտնեց այսօր իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների ձերբակալություններից։
«Ամեն նոր բռնությամբ, ամեն նոր ապօրինությամբ, ամեն նոր զոռբայությամբ Նիկոլ Փաշինյանն այրում է իշխանությունից քաղաքակիրթ հեռանալու կամուրջները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ներքաղաքական լարված իրադրությանն ու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցին Թուրքիա:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ 34-ամյա Հ. Ա.-ի դին։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են ազգային բարերար Սամվել Կարապետյանին ներկայացված շինծու մեղադրանքին և նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդարին, ՀԷՑ-ը նրանից խլելու և պետականացնելու փորձերին, մասնավոր սեփականության սկզբունքի կոպիտ ոտնահարմանը, տնտեսակարգը խաթարելու՝ վարչախմբի պարագլխի համառ փորձերին, և այլն։
«Փաշինյանը սրում է խաղի կանոնները երկրի ներսում, ձերբակալություններ իրականացնում՝ վստահ լինելով, որ դրա դիմաց դրսից որևէ քննադատության չի արժանանալու, որովհետև բանակցված է Արևմուտքի՝ հատկապես ԵՄ-ի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով երկրում ՀՀ ՆԳՆ-ի կազմակերպած գործողություններին ընդդիմադիրների շրջանում:
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները հյուրընկալել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։
Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Այս մասին հայտնում են կառավարությունից:
«Երանի քեզ, Դավս: Իմ գոյությունն արդարացնող մենակ մի միջոց կա՝ չհաշտվել, չհանձնվել, չուրանալ: Իրականությունից փախուստը ժամանակավոր է, խիստ ժամանակավոր»:
«Տասնամյակներ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակներում, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարգավաճմանը։ Տասնամյակներ շարունակ նրա կողմից կյանքի են կոչվել հարյուրավոր բարեգործական և մարդասիրական նախագծեր», – Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց Քամալովը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում. Ստամբուլի օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Թուրքիա գնացած Ադրբեջանի նախագահին օդանավակայանում անձամբ դիմավորեց Թուրքիայի նախագահը։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին։
Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային: Այս մասին Սամկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը:
Նիկոլն ասօր Ստամբուլում հայտարարել է, թե «խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։ Այս հայտարարությունը, մեղմ ասած, խիստ լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական ազդակ է։
Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, որը իր գումարներն աշխատել է Հայաստանից դուրս, սակայն Հայաստանի և Արցախի համար արել է մեծածավալ ներդրումներ, ինչպես նաև հսկայական աշխատանք է կատարել հայապահպանության գործում ողջ աշխարհում:
Տեղեկություններ ենք ստանում, որ թշնամական երկրում հիմա հրճվում են. Ասպրամ Կրպեյան
Ովքեր հիասթափվել են, հիասթափվել են իրենք իրենցից. Բագրատ Սրբազան
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանից հետո ու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկակական ակումբները շարունակում են համալրել կազմերը:
Ի՞նչ իրավիճակ է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մոտ
Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ուրբաթ օրը Հայաստանի վարչապետը ժամանեց Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահի հրավերով։ Սա երկու երկրների ղեկավարների միջև այս մակարդակի առաջին հանդիպումն է։ Սակայն, եթե Նիկոլ Փաշինյանը ձգտում է արագ կարգավորման, ապա Ռեջեփ Թայիբ Էրդողանը պայման է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման համար»,- այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սամվել Կարապետյանի կողմից միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվել Հայաստանում և Արցախում