
Հայկական Պրեմիեր լիգայի թիմերը շարունակում են համալրել կազմերը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանից հետո ու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկակական ակումբները շարունակում են համալրել կազմերը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը: 2023/24 թթ. մրցաշրջանում նա «Փյունիկ»-ի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, Խամեսը «Փյունիկ»-ում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Երևանի «Արարատ-Արմենիա»-ին է միացել բրազիլացի հարձակվող Ժոաու Լիման:
25-ամյա ժոաուն «Վիլա Նովա»-ի ու «Գոյաս»-ի սան է, պրոֆեսիոնալ մակարդակով նորմուտը նշել է հենց վերջինիս հիմնական թիմում, տեղափոխվել ԱՄԷ, այնուհետև՝ Պորտուգալիա, որտեղ էլ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջանների ընթացքում:
2025/26 մրցաշրջանին ընդառաջ «Արարատ»-ի առաջին նորեկն է 28-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը:
Հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Փյունիկ»-ում, «Սևան»-ում, «Նոա»-ում, կիպրական «Օլիմպիակոս»-ում, «Վան»-ում, տաջիկական «Իստիկլոլ»-ում, վրացական «Թելավի»-ում, «Ալաշկերտ»-ում և «Վեստ Արմենիա»-ում:
Նա նաև հանդես է եկել Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, ինչպես նաև մեկ խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում: