«Եռաբլուրին երանի տալու օր…». Ալիսա Գևորգյան

Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եռաբլուրին երանի տալու օր…

Երանի ձեզ, որ չտեսաք ձեր ազգի ամոթն ու խայտառակությունը: Ձեզ մի անգամ սպանեց թուրքը, մեզ՝ ամեն օր: Դուք բարձունքում մնացիք, իսկ մենք՝ ամեն ժամ խորացող հատակում, որտեղ տեղաշարժի ամենաշահավետ միջոցը սողալն է:

Երանի քեզ, Դավս: Իմ գոյությունն արդարացնող մենակ մի միջոց կա՝ չհաշտվել, չհանձնվել, չուրանալ: Իրականությունից փախուստը ժամանակավոր է, խիստ ժամանակավոր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30