
«Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան». էստուկյան

Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Պատրիարքարանը փակել են, որպեսզի եթե Փաշինյանն ուզի այցելել, ստիպված չլինեն ընդունել նրան։ Հանդիպմանը ներկա չի եղել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, քանի որ 5-6 օր է` գտնվում է ԱՄՆ-ում»,- ասաց Էստուկյանը։
Նրա խոսքով` Փաշինյանին դիմավորել են մոտ 50 հոգի, որոնք եղել են հրավիրվածների թվում։
Ներկա են եղել համայնքային հաստատությունների ղեկավարներ, Բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդը։ Ըստ Էստուկյանի` որոշ մարդիկ էլ Փաշինյանի հրավերը չեն ընդունել և չեն մասնակցել հանդիպմանը։