
Մթնոլորտային արտանետուﬓերը վերջին տարիներին ունեցել են աճի ﬕտում․ մթնոլորտային օդի աղտոտվածությանը վերագրվող մահերի ցուցանիշով ՀՀ-ն 144-րդն է աշխարհի 183 երկրների շարքում

«Օդի որակի ՀՀ ստանդարտները չեն ապահովում օդի աղտոտվածությունից մարդու կյանքի ու առողջության բավարար պաշտպանություն։ Հայաստանում մթնոլորտային արտանետուﬓերը վերջին տարիներին ունեցել են աճի ﬕտում»,- սրանք հատվածներ են Հաշվեքննիչ պալատի՝ «Օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» եզրակացությունից։
Հաշվեքննությունն ընդգրկել է 2023թ. հունվարի 1-ից ﬕնչև 2025թ. փետրվարի 28-ը ներառող ժամանակաշրջանը և իրականացվել է 2024 թվականի փետրվարի 1-ից ﬕնչև 2025 թվականի ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: Որպես հաշվեքննության չափանիշների աղբյուրներ են դիտարկվել ՀՀ օրենսդրությունն ու ﬕջազգային փորձը, այդ թվում՝ ԱՀԿ-ի ուղեցույցները։
Հաշվեքննության անցկացման պատճառների մասին ամփոփման մեջ ՀՊ-ն նշել է, որ օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա ազդող աﬔնաﬔծ բնապահպանական ռիսկն է աշխարհում, և, որ ԱՀԿ-ի համաձայն՝ օդի աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան գրանցվում է 6.7 մլն մարդու վաղաժամ մահ:
«Ըստ ԱՀԿ տվյալների՝ մթնոլորտային օդի աղտոտվածությանը վերագրվող մահերի ցուցանիշով (70 մահ 100,000 բնակչի հաշվով) Հայաստանը զբաղեցնում է 144-րդ տեղն աշխարհի 183 երկրների շարքում՝ գերազանցելով համաշխարհային ﬕջինը 19 տոկոսով, իսկ ﬕջին եվրոպական ցուցանիշը՝ 2.6 անգամ:
ՀՀ-ում օդի աղտոտվածության առաջացրած առողջական ﬖասի արժեքը գնահատվում է տարեկան 1.45 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 10.6 տոկոսը,- մանրամասնել են ամփոփագրում, ապա անդրադարձել արձանագրումներին,- օդի որակի ստանդարտները չեն ապահովում օդի աղտոտվածությունից մարդու կյանքի ու առողջության բավարար պաշտպանություն, առկա չեն եղել ժամանակին, որակյալ և համապարփակ տվյալներ՝ օդի պահպանության արդյունավետ կառավարում իրականացնելու համար, մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական կառավարման նպատակով չեն սահմանվել օդի աղտոտվածությամբ պայմանավորված վաղաժամ մահերի ու ոլորտային արտանետուﬓերի կրճատման թիրախներ և դրանց հասնելու համակարգված ﬕջոցառուﬓեր»։
Հաշվեքննիչ պալատի այս հետազոտությունից տեղեկանում ենք նաև, որ 2023թ. մթնոլորտային արտանետումները կազﬔլ են 316.1 հազ. տ, որի 63.1 տոկոսը բաժին է ընկել՝ արտանետման շարժական, իսկ 36.9 տոկոսը` անշարժ աղբյուրներին: Մթնոլորտ ﬖասակար նյութերի արտանետման շարժական աղբյուրներ են տրանսպորտային ﬕջոցները։
Քանի որ հաշվեքննության ենթակա մարﬕնը Շրջակա ﬕջավայրի նախարարությունն է, այս մտահոգիչ վիճակագրությունը փոխելու համար ՀՊ-ն 7 առաջարկություն է ներկայացրել նախարարությանը․
– Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի՝ ՀՀ-ում գործող ստանդարտների կազﬓ ու մակարդակը ներդաշնակեցնել ԱՀԿ-ի ուղեցույցներով առաջարկվող գիտականորեն հիﬓավորված կազﬕն ու մակարդակներին՝ ըստ անհրաժեշտության ԱՀԿ-ի ուղեցույցներով առաջարկվող ﬕջանկյալ թիրախների հիման վրա սահմանելով անցումային ժամկետներ,
– Իրականացնել մթնոլորտ արտանետվող ﬖասակար նութերի համապարփակ գույքագրում՝ ըստ արտանետման աղբուրների,
– Մշակել մթնոլորտային օդի մոնիթորինգի դիտացանցի արդիականացման ծրագիր՝ վերազինման ենթակա առաջնահերթ դիտակայանների սահմանված ժամանակագրական հաջորդականությամբ,
– Սահմանել օդի աղտոտվածությամբ պայմանավորված վաղաժամ մահերի նվազեցման՝ 45, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ՝ ըստ աղտոտման աղբուրների արտանետուﬓերի նվազեցման թիրախային ցուցանիշներ և դրանց հասնելու վերջնաժամկետներ՝ դրանք ընդգրկելով ծրագրային բուջետավորման համատեքստում արդյունքային ցուցանիշների կազմում,
-Ազդեցության քանակական գնահատուﬓերի և սցենարային վերլուծությունների հիման վրա, ըստ անհրաժեշտության՝ ﬕջազգային տեխնիկական աջակցությամբ, մշակել օդի որակի բարելավման ազգային ռազմավարություն և դրանից բխող համալիր ﬕջոցառուﬓերի ծրագիր, որը թույլ կտա հասնել վերոնշյալ թիրախներին ծախսարդյունավետ եղանակով,
– Մշակել օդի որակի բարելավման մարզային և համայնքային պլանների պահանջներ, այդ թվում՝ դրանց բովանդակության, ազգային պլանի հետ ներդաշնակեցման, կատարման վերաբերյալ հաշվետվողականության,
-Ներդնել օդի պահպանության բնագավառում հանրային կառավարման տարբեր մարﬕնների կողﬕց իրականացվող ﬕջոցառուﬓերի կոորդինացման (ուղղահայաց և հորիզոնական) իրավական ﬔխանիզմ։