Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝ եթե մարդը փոքր տարիքում պատվաստվել է, մեծ տարիքում կարմրուկով վարակվել, արտերկիր հանգստի գնալիս պե՞տք է պատվաստվի, թե՞ չի վարակվի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ աշխարհում խոլերայի հետագա տարածման վտանգը շատ բարձր է։ Այս մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
«Կրակեն» շտամը հետազոտությունների արդյունքում Հայաստանում դեռչի հայտնաբերվել»,- 168.am-ին հայտնեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (ՀՎԿԱԿ):
Ադրբեջանցի, կեղծ բնապահպանները, 32 օր է, ինչ փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեցին, թե արդյոք Առողջապահության նախարարությունն ունի՞ լիազորություններ դիմելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ շրջափակված Արցախում գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծումներ տալու համար։
Ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», 9 օր է, ինչ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին էլ չեն կարողանում տեղափոխել Երևան, որպեսզի համապատասխան բուժօգնություն ցուցաբերվի: