Բաժիններ՝

Ստամբուլում բանակցությունները կարող են սկսվել 3 ժամից

Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները կարող են սկսվել երեք ժամից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Մոտավորապես երեք ժամ հետո», – պատասխանել է աղբյուրը այն հարցին, թե երբ կարող է սկսվել հանդիպումը:

Աղբյուրը դժվարացել է կանխատեսել բանակցությունների տևողությունը։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հետաձգման մասին խոսք չի գնում, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է, որ ինքը պետք է ղեկավարի պատվիրակությունը, ինչը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյին առիթ է տվել հայտարարելու «դատարկ աթոռի» մասին, որի վրա ենթադրաբար պետք է նստի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ընդ որում, Մոսկվան չի հաստատել այդ բանակցություններին Պուտինի մասնակցությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի առաջնորդը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը տրամադրված է երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկված բանակցությունների նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս