«Չլինենք ուժի գործոն՝ խաղաղություն չի լինի. ռազմարդյունաբերությունը քանդում են». Ավետիք Քերոբյան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, իսկ ավելի ճիշտ է ասել՝ անգործության։

«Այն, ինչն այսօրվա Կառավարությունը հայտարարել է իր ռազմավարություններով ու ծրագրերով՝ ուղղակի բացահայտ կերպով չեն իրականացնում, բայց պարծենում են իրենց կատարողականների ելույթների ժամանակ։ Ռազմարդյունաբերության ոլորտում լիազոր մարմիններն իրենց լիազորություններն ուղղակի կերպով խախտել են, հրաժարվել են իրենց պարտականություններից, կենտրոնացած են փիառ գործողությունների վրա։ Ռազմարդյունաբերության բյուջեն, 5 տարի է՝ թերակատարվում է ահռելի տոկոսով, ոչ թե 10-20, այլ 70-80 տոկոսով»,- «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Ավետիք Քերոբյանը։

Ավետիք Քերոբյանն ընդգծեց՝ պետք է դառնալ ուժի գործոն, որպեսզի հաղթանակները հետ բերվեն։

«Մեզանից խլված հաղթանակները պետք է հետ բերենք։

Կարդացեք նաև

2024 թվականի ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից հանել են կեսը ու ուղղել են պարեկների աշխատավարձերին ու այլ երկրորդական ծախսերի։ Սա հանցագործություն է երկրի նկատմամբ։

Չկա խաղաղություն, եթե դու ուժի գործոն չես։ Խաղաղությունն ուժի բալանսով է կազմակերպվում, չլինի ուժ մեր կողմից, չի լինելու խաղաղություն։ Այս իշխանությամբ հնարավորություն չէ դառնալ ուժի գործոն»,- նշեց Ավետիք Քերոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս