«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Ազգային ժողովի» (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն ու «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 2018-2020թթ․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն են։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությանը, թե Հայաստանի ավելացած պետական պարտքի 8 մլրդ դոլարով զենք են գնել, Ավետիք Քերոբյանը նշեց, որ գործ ունենք առնվազն երեսպաշտության, իսկ իրականում՝ ստախոսության հետ։
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր՝ տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։ Այս տեղեկությունը նաև այլ աղբյուրներ էին հաստատել։
«Օրինակ, ես 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոն եմ զբաղեցրել՝ բանակի հետ կապված, ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի հարցաքննել. հրապարակավ հարցնում եմ՝ ինչո՞ւ,- ասաց Քերոբյանը
«Իշխանությո՛ւն, լավ չե՞ք, Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքով համաձայնել եք Հայաստանով Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ տալ և դա համարում եք խաղաղությո՞ւն. առհասարակ, ձեր այդ նախաստորագրած թղթի ամեն մի կետը Հայաստանի դեմ կազուս բելի է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, դիմելով ՀՀ իշխանությանը, ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։
«Ադրբեջանական զորքի կողմից ռազմակալված Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը չի վերականգնվում։ Ավելին, բանակի մարտական ոգին նսեմացնում են՝ անընդհատ անելով հայտարարություններ, թե կրակելու հրաման չկա, և բանակի առջև ռազմական գործողության դիմելու խնդիր դրված չէ»,- ասաց Քերոբյանը։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով՝ այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, իսկ ավելի ճիշտ է ասել՝ անգործության։
Ադրբեջանը Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելու որևէ մտադրություն չունի. խաղաղություն ասվածը հակասում է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի ռազմավարական շահերին, հետևապես՝ անիմաստ է անգամ պայմանագրի ստորագրումից հետո իրական խաղաղություն սպասելը,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Հայաքվե» միավորման Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը՝ ընդգծելով՝ խաղաղության փոխարեն՝ 2020 թվականից հետո ունենք պատերազմ և տարածքային կորուստներ, ի դեպ, տարածքների մի մասը այս իշխանությունն ուղղակի նվիրել է Ադրբեջանին։
«Հիմա էլ նույնն է անում թշնամին՝ տարածքներ է պոկում։ Տավուշում զինվորներին ասել են՝ դիրքերից իջեք։ Սա դիրքային ագրեսիա է՝ առանց կրակոցների։ Եկել, ասել են՝ գնացե՛ք այդ տարածքներից»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում Տավուշում թշնամու դիրքային առաջխաղացման մասին կիմանանք այնպես, ինչպես իմացանք ավելի վաղ Սյունիքի դիրքերի հանձնման դեպքում։
Փաստացի այն միջոցները, որոնք պետբյուջեով նախատեսված են եղել ռազմարդյունաբերության զարգացման՝ առաջանցիկ նախագծեր կատարելու համար, դրանք անգործության, անկարողության կամ դիտավորության հետևանքով չեն ծախսվել: