Վիտամին D-ի պակասը տարեց հասակում ավելի քան երկու անգամ մեծացնում է ծերունական թուլամտության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը, պարզել է հետազոտողների միջազգային խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում:
Սննդաբան Անաստասիա Կալմուրզինան կարծում է, որ չորացրած մրգերը բարելավում են սիրտ-անոթային և մարսողական համակարգերի աշխատանքը: Բժշկի խոսքով՝ հատկապես օգտակար է սալորաչիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բարդությունը կարող է արտահայտվել նախ բրոնխիտ թոքաբորբով, որովհետև օդակաթիլայինների բարդությունը հենց սա է, այսինքն՝ կլինիկորեն դա արտահայտվելու է հազով, ընդհանուր թուլությամբ, ջերմությամբ։ Կարող է բարդանալ ավելի լուրջ խնդիրներով՝ սիրտ-անոթային, նյարդային համակարգի կողմից, որ պահանջում են նեղ մասնագիտական բուժում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։