Բաժիններ՝

Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման համար ԵՄ-ն պետք է ներգրավվի բանակցություններում. Ռուբիո

ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին, որպեսզի եվրոպական պատժամիջոցների չեղարկումը դառնա հաշտության ամփոփիչ համաձայնագրի մաս:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի «Լե Բուրժե» օդանավակայանում՝ ամփոփելով Ֆրանսիայի և Բրիտանիայի իշխանությունների հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը…. Եվրամիության սահմանած պատժամիջոցներն են։ Մենք չենք կարող դրանք չեղարկել, – ասել է Ռուբիոն: – Ուստի նրանք (Եվրամիության երկրները) պետք է ներգրավվեն (բանակցություններին), եթե դա (պատժամիջոցների վերացումը) երբևէ դառնա համաձայնագրի մաս»:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական բիզնեսն արդեն սովորել է աշխատել պատժամիջոցների պայմաններում և կարողացել է գործարկել համագործակցության այլընտրանքային մեխանիզմներ այն արտասահմանցի գործընկերների հետ, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930