«Գյումրու ընտրության հետ կապված նոր բան չկա ասելու». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների 1-2 հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ընտրություններին։

Լրագրողը Նիկոլ Փաշինյանից մասնավորապես հետաքրքրվեց՝  ինչո՞ւ ՔՊ-ն՝ Սարիկ Մինասյանի գլխավորությամբ, որոշեց, որ այսօր չպետք է մասնակցի ավագանու անդրանիկ նիստին, որտեղ պետք է ընտրվեր քաղաքապետ, նաև՝ ինչպե՞ս է Կառավարությունը պատկերացնում իր աշխատանքն արդեն Գյումրու ընտրված քաղաքապետի հետ։

Նիկոլ Փաշինյանը հարցերին հակիրճ պատասխանեց՝ շեշտելով.

«Գյումրու ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել։ Աշխատանքն՝ աշխատանք է, Կառավարությունն իր աշխատանքն է անում՝ իր օրակարգով, ռազմավարությունով, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի կանոններ կան, դրանք պետք է պահվեն, և այդպես»։

Կարդացեք նաև

Հիշեցնեք, որ այսօր Գյումրիում ավագանու առաջին նիստում քաղաքապետ ընտրվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը։ ՔՊ-ն այս նիստին չմասնակցեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930