
Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրու քաղաքապետ
Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար։
Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին առաջադրված միակ թեկնածուի օգտին քվեարկել էր։
Նշենք, որ ավագանու «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ իրենց ձայնը կտան Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցում ավագանու առաջին նիստին։
Մինչ ձայների հրապարակումը Ղուկասյանը հայտարարեց. «Ճիշտ բան եք արել, որ ինձ բերել ստեղ նստացրել եք, խաչն ու Ավետարանը վկա։ Կտեսնեք, բոլկորիդ վրա ինչ ազդեցություն կունենա, շատ բաներ ենք անելու, գիտենք որտեղից»։
33 ավագանու անդամներից ներկա էր 18 մասնակիցներ։ «18-ը կողմ է քվեարկել, 0 դեմ»,-հայտարարվեց նիստին։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավատացնելով, որ չեն ամաչի իր փոխարեն։