Բաժիններ՝

Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» ֆիլմն ընդգրկվել է Անսիի փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում

Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» դեբյուտային կինոնկարը ներառվել է Անսիի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում (Festival international du film d’animation d’Annecy):

Այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Ֆիլմը ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։

Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։Պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31