Միացյալ Նահանգները փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում վստահեցնելու է Բաքվին, որ Ադրբեջանի կողմից է, ապահովելու է, որ ԹՐԻՓՓ-ի ծրագիրն առաջ գնա, և ամերիկացիներն օգնելու են Ադրբեջանին Իրանում վարչակարգի փոփոխության դեպքում։ Այս մասին ամերիկացի լրագրող Ջոան Լիսոսկիին տված հարցազրույցում՝ հրապարակված ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանքըզըի OSMANQIZI TV յութուբյան ալիքում, ասել է ամերիկացի վերլուծաբան, հայտնի «Գոբլի պլանի» հեղինակ Փոլ Գոբլը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցի մասին։
Շատ գիտնականներ նախկին խորհրդային հանրապետությունների օլիգարխացումը պայմանավորում են 1990-ականներին «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հիման վրա իրականացված տնտեսական վերափոխումներով, և, հատկապես այդ հայեցակարգով իրականացված հանրային գույքի սեփականաշնորհմամբ։ Պետական գույքի հապճեպ վաճառքի արդյունքում սեփականաշնորհված ակտիվները հայտնվեցին ոչ թե արդյունավետ սեփականատերերի, այլ իշխանությանը մոտ կանգնած անձանց ձեռքում։