Բաժիններ՝

«Արարատ»-ին է միացել ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին

2025 թվականին «Արարատի» առաջին նորեկն է ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«2001 թվականի ապրիլի վեցին ծնված ֆուտբոլիստն «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել հաջող փորձաշրջանից հետո:

Էվունան հանդես է եկել «Հավրի» երիտասարդական թիմերում, ֆրանսական «Նյոր 2» և «Ռոան Լ՛Էտապ» ակումբներում, իսկ նրա վերջին թիմն էր բելգիական «Վիրտոնը»: Մարվին Էվունան «Արարատում» հանդես կգա 92 համարի մարզաշապիկով»,- նշվում է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս