ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատանքներ է տանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարկման նախագիծը ստեղծելու ուղղությամբ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ժամանակ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելեցին Ալավերդի քաղաք, որն ամենաշատ վնասներն է կրել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ԱԳՆ շենքի շուրջ
Բագրատ Սրբազանն ԱԳՆ շենքի դիմաց՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հայտարարեց. «Եթե դուք այստեղ չեք իջնելու և պատասխան չեք տալու, ուրեմն դուք ծառայում եք ոչ Հայաստանի Հանրապետությանը, այլ Ադրբեջանին, Թուրքիային և նրանց գործակալներին:
Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, վնասները հասցեագրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն արդեն աղետի գոտում էին։
Երեկվանից Թուրքիայից ու Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանի հասցեին գովեստի խոսքեր են հնչում։ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանը մտածում է հայ ժողովրդի ապագայի մասին, ուստի հայ ժողովուրդը պետք է համախմբվի նրա շուրջ»։ Թուրքիայի նախագահն էլ ոգևորում է ՀՀ օրվա իշխանություններին՝ ասելով, որ պետք է ձերբազատվեն երրորդ երկրի և սփյուռքի «վնասակար» ազդեցությունից։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Վրաստանը հետախուզվող Ս.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Զոհասեղանին Հայաստանն է. պատառ-պատառ անցնելու է թշնամուն, եթե այսպես շարունակեք. Ռուբեն Կարապետյան
Ես թյուրքագետ եմ, իմ ամենօրյա գործը մեր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ամենօրյա կյանքին հետևելն ու ուսումնասիրելն է, քանի որ մեր հարևան երկու պետությունները, մոդայիկ լեզվով ասած, իրական Թուրքիան ու Ադրբեջանը, չեն պատրաստվում խաղաղության, որ մենք էլ հանգիստ ուրիշ գործով զբաղվենք, ԱԳՆ-ի մոտ դիմելով ժողովրդին՝ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ խախտել է կարգը և փորձել բացել ինքնաթիռի դուռը. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Կասկած ունեմ՝ ՀՀ այսպես կոչված իշխանությունը գրավոր ներողություն խնդրած էլ կլինի Ադրբեջանից. Սրբազան
Հ․ Յ․ Դաշնակցության Բյուրոյի հրավերով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուների մասնակցությամբ։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին՝ ըստ rate.am-ի:
#ՀԻՄԱ. Քաղբանտարկյալ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը. #ՈՒՂԻՂ
Վազգեն Սարգսյան փողոցի նախարարությունների շենքը պաշտպանված է բազմաթիվ վահանավոր ոստիկաններով
Կենդանիները ՀՀ-ում քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չեն. Աննա Մկրտչյանը՝ բերետներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ հրապարակավ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը՝ հարվածելու Ռուսաստանի որոշ թիրախներին, բայց միայն Խարկովի շրջանում, BBC-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի հետևանքով նավթամթերքով լի երեք ցիստեռն է բռնկվել Տեմրյուկի շրջանի նավթաբազայում. կան տուժածներ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին առավոտյան գրանցել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Մայիսի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է «Թուրքիա-Ադրբեջան աշխատանքային և սոցիալական անվտանգության համատեղ մշտական հանձնաժողովի» 11-րդ նիստը: Նիստից առաջ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Սահիլ Բաբաևի հետ:
Կոնֆերանսի ավարտին հրավիրյալ հաքերների թիմերը մասնակցել են «Bug Bounty» մրցույթին, որի ընթացքում նրանք փորձել են մուտք գործել և գտնել տարբեր համակարգերի խոցելիությունները։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սրբազան պայքարի մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս վերջինիս աջակցող հայտարարություններով։
Կառավարության շենքը գերպաշտպանված է բազմաթիվ ոստիկաններով
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել:
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից եւ ուշի-ուշով հետեւում են հակաիշխանական շարժման ընթացքին եւ անհամբեր սպասում նրա հաջողություններին։
Լսե՛ք, լավ լսե՛ք, Արարատ լեռ, ոչ մի ուրիշ բան. Բագրատ սրբազան
ՀՀ իշխանության խոսույթի այն պնդումները, թե սա էլ տանք, որ հանգիստ ապրենք սկսվեց Արցախից, շարունակվեց ադրբեջանական ագրեսիաներին լռությամբ արձագանքելով, հետո` Տավուշ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանում քաղաքական արմատական փոփոխություններ չեն եղել և գործող կառավարիչները իրենց աթոռներից չեն պոկվել: