Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ կամուրջներ են փնտրում՝ Բագրատ սրբազանի հետ հարաբերություններ հաստատելու, նաեւ իրենց համակրանքը եւ աջակցության պատրաստակամությունը նրան փոխանցելու համար։
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից եւ ուշի-ուշով հետեւում են հակաիշխանական շարժման ընթացքին եւ անհամբեր սպասում նրա հաջողություններին։
Թվում է, թե շարժումը լայնածավալ չէ, եւ իշխանությունն էլ շարունակ խոսում է դրա մարելու մասին, բայց բանն այն է, որ իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից, եւ այն հազիվ երերում է` ամեն մի հուժկու հարվածից ընկնելու պատրաստ»: