Բաժիններ՝

Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի հետևանքով նավթամթերքով լի երեք ցիստեռն է բռնկվել Տեմրյուկի շրջանի նավթաբազայում. կան տուժածներ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Օդային հարվածից տուժել է նավթաբազայի ենթակառուցվածքը: Վնասվել և այրվում է նավթամթերքով լի երեք ցիստեռն: Ներկայում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ…. Հրդեհը բարձր աստիճանի բարդության է։ Ցավոք, կան տուժածներ», – գրել է նահանգապետը։

Նա հավելել է, որ տուժածները նավթաբազայի աշխատակիցներ են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ Մնացած աշխատողները տարհանվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավերածություններ չկան։

Բոլոր անօդաչու թռչող սարքերին հակազդել է հակաօդային պաշտպանության համակարգը, ընդգծել է տարածաշրջանի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031