Վրաստանը բավարարել է միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանին

Վրաստանը հետախուզվող Ս.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, և հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:

Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031