Իսրայելի կառավարությունը կիրակի հավանություն է տվել Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման ծրագրին:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի աղբավայրում այրվում է տրակտոր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դանիան չափահաս սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար, բացի այդ, առաջարկվում է հավելյալ 6,700 եվրո յուրաքանչյուր երեխայի համար:Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ինտեգրման նախարար Կաարե Դուբվադ Բեկը։
«Տարբեր ժամանակներում Սոնա Վանի ստեղծագործություններն ընթերցելով՝ հասունացավ այս կերպարը՝ օդից չի ծնվել: Պիեսն արդիական է. աշխարհն ամբողջությամբ տոգորված է պատերազմի շնչով, բայց դա չի նշանակում, որ մենք վատ առումով ցանկացանք ժամանակակից լինել և այս թեմային անդրադառնալ: Դա բացարձակ ինքնանպատակ չէր. ներկայացման գաղափարը վաղուց կար, ուղղակի թեմայի ընտրության շուրջ էինք մտածում և կանգ առանք այս թեմայի շուրջ։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է Իռլանդիայում Իսրայելի դեսպանատան փակման մասին՝ վկայակոչելով Իռլանդիայի կառավարության « ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությունը», գրում է Times of Israel-ը։
«Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։
168.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ժամանել է Հայաստան, սակայն Զվարթնոց օդանավակայանում արգելել են նրա մուտքը հայրենիք։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեիին Իտալիայի քաղաքացիություն է շնորհել, հայտնում է Il Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դեկտեմբերի 15-ին գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել։
Էկոնոմիկայի նախարարությունն իր համակարգում գործող «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ։ Դեկտեմբերի 6-ին կնքված՝ պետության կողմից ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի գինը 750 միլիոն դրամ է, պայմանագրի առարկան՝ «Որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացումն» է։
Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից, ըստ TRT Haber-ի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Սլովան»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:
Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին կիրակի Թեհրանում հանդիպել է Արաղչիի հետ։ Դեսպանը զեկույց է ներկայացրել Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ և արտգործնախարարին ներկայացրել Դամասկոսում Իրանի դեսպանատան և Սիրիայում այլ դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։.
Սիրիայում աշակերտները վերադարձել են դասասենյակներ, երբ երկրի նոր իշխանությունները կարգադրել են վերաբացել դպրոցները, հայտնում է Reuters գործակալությունը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։
Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուղիղ շփում» է ունեցել Սիրիայի հաղթանակած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման (ՀԹՇ) ապստամբների հետ, քանի որ արևմտյան և արաբական պետությունները, ինչպես նաև Թուրքիան համատեղ հանդես են եկել միասնական և խաղաղ Սիրիայի օգտին:
«Արցախում հեծանիվ ունեի, որը չկարողացա ինձ հետ վերցնել, այդ հեծանիվով բլոկադայի օրերին գնում էի դպրոց, կամ եթե մի բան էր պետք լինում՝ բերում էի տուն։ Չնայած հիմա հեծանիվ առել եմ, բայց Արցախի իմ հեծանիվը կուզեի բերել։ Փլեյստեյշն ունեի, դա եմ բերել Արցախից»։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կիրակի կոչ է արել երկրի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո շուտափույթ չեղարկել Արևմուտքի պատժամիջոցները, հայտնում է Associated Press-ը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրանի ազգային արժույթի՝ ռիալի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 2%-ով՝ հասնելով պատմական նոր նվազագույնին՝ 1 դոլարի դիմաց 756,000 ռիալ, հայտնում է Reuters-ը:
Այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարք գրոհել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։ Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են սարքերից 2-ը, երրորդն ընկել է Ռոսգվարդիայի ԱԽՄԱՏ-Գրոզնի ՕՄՕՆ-ի տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։
«Ես նման մի քայլ արեցի 4 տարիների ընթացքում հողի հարկը 150 անգամ բարձրացնելու հետ կապված։ Այսօր ես խոսում էի այլախոհ Ալեքսանդրա Պադրաբնիկի հետ, ասաց՝ լսել եմ՝ ձեզ մոտ հարկերը բարձրացրել են, ասացի՝ այո։ Հարցրեց՝ քանի՞ տոկոս են բարձրացնում, դե, պատասխանեցի՝ 150 անգամ բարձրացնում են, ասաց՝ 150-ն այդքան էլ վատ չէ, ասացի՝ լսիր՝ 150 տոկոս չէ, 150 անգամ, զարմացավ, ասաց՝ կատակ ես անում։ Ասաց, որ նման բան անում են միայն երկիրը բռնազավթած թշնամիները, երբ երկիրը գրավում են ու հարկերը բարձրացնում են 150 անգամ։ Դե, ասացի՝ հիմա մենք այդպես ապրում ենք»։
Տալլինը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյայի նկատմամբ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի։
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի ներկայությունը Սիրիայում նպատակ ունի կանխել սիրիական տարածքի բաժանումը և այնտեղ ահաբեկիչների համար միջանցք ստեղծելը։
Փաշինյանը վազելով եկել է Մոսկվա․ Արշակ Կարապետյան
«Դպրոցում երբեք անգիր չեմ սովորել։Այդ պատճառով հաճախ 2 էի ստանում։Բայց որ բանաստեղծությունը դուրս գալիս էր, երկու անգամ կարդալուց հետո, անգիր հիշում էի։
Գերմանիայում աջ կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների, ներառյալ Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության և Բավարիայում Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի կառավարության ներկայիս ղեկավար Օլաֆ Շոլցին, որն այս պաշտոնին կրկին հավակնում է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) թեկնածու, հայտնում է «Նոր ալիքը»-ը։
Դեմ եմ դրան։ Եվրոպայում Կոնսերվատորիան կենտրոնում է։ Վերջերս եմ դադարեցրել իմ համագործակցությունը Դրեզդենի պետական օպերային թատրոնի հետ, որը քաղաքի կենտրոնում էր՝ Կոնսերվատորիային, թանգարաններին կից։ Մենք աշխարհին տալիս ենք հազարավոր կադրեր։ Տեղանքից չի որոշվելու՝ որակ տալո՞ւ ենք, թե՞ չէ։ Եթե Կոնսերվատորիան տեղափոխեն՝ բոլորիս համար աղետ է լինելու։ Ունենք դասախոսական մեծ կազմ, ովքեր ապրում են կենտրոնում, աշխատում են նաև Օպերայում, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում և ընդամենը մեկ քայլով հասնում են այդ բոլոր օջախները։ Ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ, տեղաշարժը կարողանո՞ւմ են ապահովել։ Եվրոպայում նոր համակարգեր ստեղծում են՝ չքանդելով հինը։