Հոկտեմբերի վերջին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նամակով կդիմի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցն ուղարկած կլինեն համապատասխան գերատեսչություններ, թեպետ ի սկզբանե զեկույցի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերին:
Սիրիայի հարցով ԵՄ ներկայացուցիչն արդեն այցելել է Դամասկոս Սիրիայի նոր իշխանությունների հետ շփումների համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է` ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի:
«Անհնար է այդ տարբերակով միջուկային տերությանը կարգի հրավիրել, հետևապես, Հայաստանի իշխանությունը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, պարզապես իր այդ որոշումը քողարկում է ՌԴ-ին կարգի հրավիրելու անվան տակ արված հայտարարություններով, մինչդեռ ՀԱՊԿ-ի հետ իր դժգոհությունները պետք է բացատրեր, ասեր հենց անդամ պետությունների ղեկավարներին. պետք է հայտարարեր, որ Հայաստանի քայլերն ընդդեմ ՀԱՊԿ-ի՝ Ռուսաստանի դեմ ուղղված չեն»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։
Թբիլիսիում ցուցարարները, որոնք բողոքում են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման դեմ, դեկտեմբերի 16-ին կրկին հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ և փակել են հարակից Ռուսթավելի պողոտան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է վարչապետ Ջասթին Տրյուդոյի կառավարությունից հեռանալու մասին։
Երկբևեռ աշխարհի ինստիտուտները դադարել են գործել. Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի կարծիքով աշխարհի առաջնությունում այժմ պայքարն ավելի է թեժանում:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Նարեկ Զեյնալյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խնդրանով» վայր է դրել մանդատը:
2024 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2023 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսների մակարդակի 104,4 տոկոսը։ Դրա մասին հայտնել են Եվրասիական տնտեսական միության մամուլի ծառայությունից։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում:
Կատարվում է նախաքննություն:
Գերմանիայում քվեարկել են կառավարությունը ցրելու օգտին, իսկ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, հայտնել է գերմանական Bild պարբերականը:
Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ) հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:
Դժվարին կացության մեջ է նաև Մոսկվան, որը ոչինչ չկարողացավ ձեռնարկել Ասադի իշխանությունը պահելու ուղղությամբ։ Ռուսաստանի համար Սիրիայի տարածքը և այնտեղ ռազմաբազաներ ունենալը ոչ միայն հնարավորություն էր տալիս տարածաշրջանում իր խնդիրներն առաջ մղելու հարցում, այլև իր բազաները կարևոր հենման կետ են Աֆրիկայում իր տարբեր գործողությունների իրականացման համար։ Եվ Սիրիայից ռազմաբազաների դուրսբերման սցենարի դեպքում Ռուսաստանը շղթայական ռեակցիայի ձևով թուլացնելու է իր դիրքերը և Աֆրիկայում, և Հարավային Կովկասում։
Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չկան, ըստ ռուսական Коммерсант-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշ հատվածներում ժամեր շարունակ հոսանք չկա: Այս մասին հայտնում են Ազգային ճակատի տելեգրամ ալիքում:
Հայաստանի հետ շարունակվող հակամարտության պայմաններում Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով հասկացրել է, որ ցանկանում է զենք գնել Հնդկաստանից։ Դրա մասին գրում է հնդկական ThePrint պարբերականը։
«Որ սպանդանոցային մորթը չի կարգավորվել՝ փաստ է․ սրանք առանց կարգավորելու, մնում-մնում են՝ Ամանորի նախօրյակին մի որոշում կայացնում են,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը և հավելեց,- Մարդիկ մորթ են արել, բերել են վաճառեն, որ իրենց վարկերը փակեն, հարցերը լուծեն՝ հազարումի խնդիր կա, ու մարդկանց միսը բռնագրավում են։
Կապանում փրկարարը վտանգելով կյանքը` կանգնում է բարակ թիթեղի վրա և փրկում անօգնական շանը
Սիրիայում դեկտեմբերի 8-ին Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) գլխավորությամբ ջիհադիստական խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումը ազդարարեց Բաշար ալ-Ասադի ռեժիմի վերջը։ Ասադը, ապաստան գտնելով Ռուսաստանում, մեղադրել է Թուրքիային իր կառավարությունը տապալելու նպատակով ջիհադիստներին աջակցելու մեջ։ Իր այդ բողոքը նա արտահայտել է իրանցի պաշոնյաների հետ խոսակցությունների ժամանակ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
«Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ աննկարագրելի ապրումներ եմ ունեցել: Տնից, տեղից, հայրենիքից զրկված այս երիտասարդների մեջ այնքան լույս, կյանք ու հավատ կա, որ քեզ ավելի պարտավորված ես զգում հանուն նրանց շատ ավելին անելու համար».- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գագիկ Ծառուկյանը՝ կից տարածելով այս տեսանյութը:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը պետք է դառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի հատվածը՝ պահպանելով Սյունիքը և կառուցելով Հյուսիս-Հարավ մայրուղուն զուգահեռ ընթացող՝ Հայաստան-Իրան երկաթգիծը. 📌Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դուրս է մնացել Հարավային կովկասում ձևավորված բոլոր Միջազգային Տրնասպորտային Միջանցքներից։ Միակ հույսը մնացել է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ միջազգային տրանսպորտային միջանցքը, […]
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Ծառայության ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա, ուսումնասիրել է Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերին 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը։ Կոտայքի մարզում՝ ՊՎԾ տնտեսական ոլորտի վերահսկողության, Լոռու մարզում՝ ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունները, ամփոփել են վերոնշյալ մարմիններին տվյալ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեից տրամադրված միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության ուսումնասիրության արդյունքները։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Սիրիայում տեղի ունեցողն ըստ էության ոչ միայն ռեգիոնալ, այլ մինչև անգամ աշխարհաքաղաքական բնույթի իրադարձություն է, որը կապ ունի ազդեցության բոլոր կենտրոնների շահերի հետ։ Ըստ նրա, բնականաբար, Հարավային Կովկասը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ևս որոշակիորեն կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, քանի որ կարող ենք այս պահի դրությամբ արձանագրել Թուրքիայի ազդեցության աճ Մերձավոր Արևելքում, որը փորձ կարվի պրոյեկտել նաև Հարավային Կովկասում։
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մայրաքաղաք Թբիլիսիում կմիացվեն ամանորյա լույսերը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: