
Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Սլովան»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ:
Այս մասին հայտնել է «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:
Բարսեղյանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում:
Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում այս մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 29 խաղի` դառնալով 17 գոլի հեղինակ:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1207519